Դեպի վեր

«Զինված խմբին» զենք իրացնելու գործով անցնող անձինք դատարանում հրաժարվում են ցուցմունքներ տալուց

hetq.am09/22/2017, 10:20

«Զինված խմբին» զենք իրացնելու գործով անցնող անձինք դատարանում հրաժարվում են ցուցմունքներ տալուց


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը սկսվեց շուրջ 45 րոպե ուշացմամբ:

Ժամը 11-ին նշանակված դատական նիստից առաջ դեռևս դատարան չէին ներկայացել որոշ փաստաբաններ ու մեղադրող դատախազները: Մեր տեղեկություններով`դահլիճ չէր գալիս նաև ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը, ով ամբաստանյալներից ամենավերջինը եկավ դահլիճ:

Ավետիսյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ որպես բողոքի նշան այսօր կայանալիք դատին չի ներկայանալու: Նա դժհոգում էր, որ իրեն չեն թույլատրում տեսակցել երկու տարեկան թոռնիկի հետ: Այս գործով անցնող ազատամարտիկներից 10-ը թոռ ունեն: Դատարանը վերացրել է ամբաստանյալների տեսակցությունների արգելանքը միայն ծնողների, ամուսնու և երեխաների մասով, և կալանավորված անձինք այս պահին զրկված են իրենց թոռնիկներին տեսակցելու հնարավորությունից:

Դատավոր Բեկթաշյանի խոսքից այսօր պարզ դարձավ, որ նա մտադիր է թույլատրել, որպեսզի ամբաստանյալները տեսակցեն իրենց թոռնիկներին, պարզապես դրա համար դեռևս որոշ փաստաթղթեր են պետք:

Այսօր ցուցմունք տալու համար դատարան էին հրավիրվել այս գործից անջատված մասով անցնող անձինք՝ Հարություն Հովհաննիսյանը, Ստեփան Չիլինգարյանը և մեկ վկա` Իլիչ Թադևոսյանը, ով անջատված մասով անցնող ամբաստանյալ Մարատ Թադևոսյանի որդին է:

Հարություն Հովհաննիսյանն ու Ստեփան Չիլինգարյանը մեղադրվել են զենք վաճառելու մեջ, դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և այժմ արդեն ազատության մեջ են: Նրանք դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալ, և նման պայմաններում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Հարություն Հովհաննիսյանը կասկածյալի, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակում մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունքներ տալ, ապա ավելի ուշ մանրամասներ է հայտնել:

Ըստ Հովհաննիսյանի ցուցմունքի՝ ինքը հանգուցյալ հոր ավտոտնակից զենք-զինամթերք է գտել, սակայն վախեցել է այն հանձնել ոստիկաններին:

Եերբ անջատված մասով անցնող գործով դատապարտված Անուշավան Ավետիսյանն իրեն հայտնել է զենք գնելու մտադրության մասին, ինքը որոշել է վաճառել ավտոտնակում գտածն ու վաճառել է:

Հովհաննիսյանի ցուցմունքի համաձայն` ինքը չի իմացել, որ զենքը-զինամթերքը նախատեսված է եղել զինված հեղաշրջում կատարելու համար, վաճառել է, որպեսզի ազատվի դրանցից: Ընդհանուր առմամբ`Հովհաննիսյանն, ըստ իր վերաբերյալ դատավճռի, Անուշավան Ավետիսյանին վաճառել է 900 ԱՄՆ դոլարի զենք:

Դատապարտյալ Ստեփան Չիլինգարյանն, ըստ իր վերաբերյալ դատավճռի, Անուշավան Ավետիսյանին վաճառել է 4700 ԱՄՆ դոլարի զենք-զինամթերք: Այս դատապարտյալն էլ, ըստ իր ցուցմունքների, հանգուցյալ պապի զենքերն է գտել ու վաճառել:

Նախաքննական իր ցուցմուքներից մեկում Չիլինգարյանը նշել է, թե զենք-զինամթերքը գտնելուց հետո այն թողել է նկուղում՝ որպես պապից հիշատակ:

Հետագայում Անուշավան Ավետիսյանն, ըստ Չիլինգարյանի ցուցմունքի, իրենից հետաքրքրվել է, թե արդյոք «պապից մնացած զենք չունի»՝ խոստանալով որ եթե ունի, և դրանք լավ վիճակում են, ինքը կգնի դրանք: Այսպիսով, հանգո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր