Դեպի վեր

«Թող այդ ծրագրի հեղինակի անունը տան, որ ամբողջ ժողովուրդը թքի նրա երեսին». Հրաչ Բերբերյան

168.am01/20/2019, 11:06

«Թող այդ ծրագրի հեղինակի անունը տան, որ ամբողջ ժողովուրդը թքի նրա երեսին». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանին զայրացրել ու զարմացրել է, թե ով է որոշել, որ պետք է կառավարության կառուցվածքը փոխվի, որի արդյունքում մի քանի նախարարություններ պետք է կրճատվեն, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարությունը։

Նրա խոսքով՝ միշտ քննադատել է Գյուղատնտեսության նախարարությանը և նշել, որ այն պետք է ուժեղացվի ու համալրվի բանիմաց կադրերով՝ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար։

«Զարմանում եմ, ո՞վ է նախարարությունները կրճատելու հեղինակը, ո՞վ է այն մարդը, որի գլխում առաջինն է ծագել, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի, ինչո՞ւ են այս ամենը գաղտնի պահում, թող այդ ծրագրի հեղինակի անունը տան, որ ամբողջ ժողովուրդը թքի նրա երեսին։ Ցավոք, այնքան վախկոտ մարդ է, որ թաքնվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա դիտարկմամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն արտադրող նախարարություն է և չի կարելի միացնել, օրինակ, Էներգետիկայի նախարարությանը, քանի որ անհամադրելի են։

«Ասել եմ ու կասեմ,  նպատակ է դրված, որ Հայաստանի գյուղատնտեսությունը որպես ուղղություն վերացնեն, կա նաև այլ նպատակ, որ վերջին 10-15 տարիների ընթացքում նախարարության լվացած փողերի հետքերը կորցնեն, ուրեմն՝ կգնան  նախարարությունը փակելու ճանապարհով։ Այդ նախարարությունը  փակելու փոխարեն՝ պետք է ուժեղացնեին, որտեղ կներգրավվեր նաև Ջրային պետական կոմիտեն, բնապահպանության մի հատվածը»,- նշեց մեր զրուցակիցը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր