Դեպի վեր

Ոստիկանությունը հայտնում է երկու տարածաշրջաններում ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին

armenpress.am10/9/2019, 5:48

Ոստիկանությունը հայտնում է երկու տարածաշրջաններում ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի և Իջևանի ստորաբաժանումների ծառայողների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հոկտեմբերի 5-ին և 6-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։

Նոյեմբերի 5-ին, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, ստուգման են ենթարկել Կողբ համայնքում ապրող մի տղամարդու «Մերսեդեսը», որը բարձված է եղել մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հոկտեմբերի 6-ին էլ Նոյեմբերյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի «ԶԻԼ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 12 խմ փայտանյութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա ապօրինի փայտանյութը ձեռք է բերել Ջուջևան համայնքում։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել են մասնագիտական ստուգումններ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

«Հոկտեմբերի 6-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ Թբիլիսյան խճուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Հաղարծին գյուղի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր