Դեպի վեր

Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» են որակում Արսեն Թորոսյանի հայտարարությունները

azatutyun.am05/24/2020, 2:48

Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» են որակում Արսեն Թորոսյանի հայտարարությունները

Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» են որակում Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին:

Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին․- «Արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է` ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են` հարգելի՛ քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացի: Ես այդ հարցի պատասխանն, անկեղծ ասած, չունեմ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին, օրինակ` արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ չի համարվում: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման մակարդակ, ես անկեղծ պետք է ասեմ, որևէ երկրում չգիտեմ»:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ի պատասխան Թորոսյանի այս հարցադրմանը՝ միայն պնդել է, որ թոքաբորբ ունեցող բոլոր հիվանդները թեստավորվում են՝ չանդրադառնալով սուր շնչառական հիվանդություններ ունեցողներին թեստավորելու մասին Թորոսյանի հարցադրմանը:

Հայաստանի առողջապահության նախարարը երեկ նաև ասել էր, որ Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում և մեծ թվով վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով․- «Կարելի է համարել, որ օրինակ` Վրաստանում իրոք օրական մեկ կամ երկու դեպք է լինում կամ վեց, և կարելի է համարել, որ ոչ բոլորն դեպքերն է, որ հաստատվում են և դառնում են վիճակագրության մաս: Ես այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ»:

Ամիրան Գամկրելիձեն հակադարձել է, թե ըստ ստորագրված միջազգային կոնվենցիաների՝ կողմերը պետք է միմյանց տեղյակ պահեն, եթե իրենց քաղաքացին վարակակիր է և այժմ այդ տարածքում է․- «Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք երկար պատմություն, և ես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր