Դեպի վեր

Հիմա շուկան բաց է միայն իշխանության սիրելի օլիգարխների համար․ տնտեսագետը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին

yerkir.am12/5/2021, 7:54

Հիմա շուկան բաց է միայն իշխանության սիրելի օլիգարխների համար․ տնտեսագետը՝ թուրքական ապրանքների ներկրման մասին

2020 թվականին Կառավարությունը որոշեց արգելք դնել երկիր ներկրվող թուրքական ապրանքի վրա։ Արգելքի ժամկետը սահմանվեց 6 ամիս։

Ժամկետը լրանալուց հետո առաջարկվեց ևս 6 ամսով որոշումը երկարացնել։

Չնայած այս բոլոր արգելքներին մեր տնտեսվարողները ելքեր գտնում էին երրորդ երկրի միջոցով թուրքական ապրանքների ներկրման համար։

«Այդ սահմանափակումը, որ 2020 թվականին պատերազմի ընթացքում կիրառվեց, ըստ էության, այն նպատակները, որ դրվել էին սահմանափակման առջև, որևէ մեկը դրական իմաստով չի կատարվել, այսինքն ասվում էր, որ սահմանափակելով թուրքականի ներկրումը երկու կարևոր խնդիր ենք լուծում։ Մեկը, որ մենք կապվածությունը թուրքական ներկրումից կբացառենք և ներմուծումը կփոխարինվի տեղական արտադրանքով, և երկրորդը, որ պետական աջակցությամբ տնտեսվարող սուբյեկտները կգտնեն ներմուծման այլ շուկաներ ու թուրքական ներմուծումը կփոխարինվի չինական կամ ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծումով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ պետական աջակցություն չեղավ, ինչպես հատուկ է այսօրվա իշխանություններին, ընդամենը պոպուլիստական հայտարարության ձևով էլ մնաց։

«Ոչ տեղական արտադրանքով, ըստ էության, փոխարինվեց, ոչ էլ շուկաները փոխվեցին։ Այո, մենք այս սահմանափակման ընթացքում, չգիտես ինչպես, բայց փաստը այն է, որ թուրքական ապրանքների պակաս չենք ունեցել, որովհետև այդ ապրանքները չգիտեմ ով և ինչ ճանապարհներով ներկրել է և լավ էլ հատնվում էր Հայաստանի շուկայում»,-ասաց Ավետիսյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն արդեն «հետողորմեա» է անում թուրքական մերձեցման երեկոյի շրջանակներում ու, եթե հիմա էլ որոշումը չեղարկեն դրական որևէ արդյունք չենք ունենա, բայց բացասականն ունենք։

«Սահմանափակումների ընթացքում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք փոքր և միջին ձեռնարկություններ էին, դուրս մղվեցին շուկայից, իսկ իրենք այդ թուրքական ներկրմամբ տարիներ շարունակ ստանում էին եկամուտներ, նաև իրենք որոշ աշխատողներ ունեին, որ զբաղվում էին առևտրով , դուրս մղվեցին ու ոնց որ թե շուկան մաքրվեց. «բացվելուց» հետո արդեն բավականին տեղ է ստեղծելու խոշոր խաղացողների համար, իսկ այդ խաղացողները արդեն նշմարվում են։ Դրանք այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխներն են, որոնք նաև իշխանության ներսում են, կարճ ասած, այդ հարյուրավոր փոքր բիզնեսմենները, որոնք այդ գումարով նաև իրենց էին պահում ու նաև որոշ աշխատողների, հիմա մաքրվել են ու շուկան կփոխանցվի խոշոր ձեռնարկատերերի վերահսկողության տակ»,-ասաց տնտեսագետը։

Նրա պնդմամբ՝ կա նաև երկրորդ բացասական կողմը։

«Որոշ տնտեսվարողներ, հույսը դնելով այսօրվա իշխանության ասածի վրա, որ թուրքական ապրանքները արգելված են ներկրել, փորձել են և ներդրումներ են կատարել տեղական արտադրանքի համար, իսկ այդ ներդրումները հիմա օդից կախված են, որովհետև եթե բացվեց շուկան, իսկ դա ժամանակի հարց է, որովհետև հիմա մեր իշխանությունները բռնել են թուրքացման ճանապարհը, այդ մարդիկ կկոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր