Դեպի վեր

«Ադրբեջանցիները հասցնում էին սակարկել տների համար». Բաքվի ջարդերի «հակառակ» կողմը ականատեսի աչքերով

armenpress.am01/16/2020, 6:18

«Ադրբեջանցիները հասցնում էին սակարկել տների համար». Բաքվի ջարդերի «հակառակ» կողմը ականատեսի աչքերով

1990 թ.-ի հունվարը դարձավ Բաքվում հայերի արդեն երրորդ ծրագրված և կազմակերպված ջարդերի գագաթնակետը, սակայն հայերի նկատմամբ բռնությունների ալիքը սկսվել էր դեռևս 1988 թ.-ից, երբ Սումգայիթին, Կիրովաբադին և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերին զուգահեռ Բաքվի հայկական համայնքը ևս հայտնվել էր Ադրբեջանի ագրեսիվ և ռասիստական քաղաքականության թիրախում: Ոչ ամբողջական ցուցակների համաձայն՝ միայն 1989թ. մայիսից մինչև դեկտեմբեր Բաքվում սպանվել է շուրջ 60 հայ:

Ներկայումս Ադրբեջանը ոչ միայն պետական մակարդակում վարում է նույն ռասիստական քաղաքականությունը, այլ նաև ամեն ջանք գործադրում է խեղաթյուրելու հայերի ջարդերի վերաբերյալ իրականությունը՝ առաջ քաշելով այնպիսի կեղծ և հակագիտական թեզեր, թե «հայերն են սկսել առաջինը», «անգամ Բաքվում հայերն են իրականացրել իրենց ջարդերը» և այլն: Սակայն առկա բազմաթիվ փաստերը և վկայությունները ի ցույց են դնում իրական պատկերը:

Ջարդերի ծավալման սկզբնական փուլն իր մաշկի վրա զգացել է նաև Թրիկ Մուքանյանը, ով այն ժամանակ իր ընտանիքի հետ բնակվել է Բաքվում: Մուքանյանների ընտանիքը մեկն էր այն ընտանիքներից, որոնք հասցրեցին մինչև ջարդերի ծավալումը լքել Բաքուն՝ իրենց բնակարանը փոխանակելով Հայաստանում ապրող ադրբեջանցու գյուղական տան հետ Հայաստանում: Էրիկը հիշում է, որ ադրբեջանցին անգամ հասցրել է սակարկել իր գյուղական անշուք տան համար:

Էրիկը նշում է, որ Բաքվում ջարդերի առաջին նախանշանները սկսեցին պարզորոշ երևալ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո: Հարևանները սկսել էին հայերին մեղադրել ամենատարբեր մեղքերի համար: Այդ ժամանակ, Է. Մուքանյանի խոսքերով, Բաքվի շատ հայեր չէին պատկերացնում՝ ինչ զարգացումներ կարող է ստանալ այս ամենը:

Էրիկը նշում է, որ այդ ժամանակ իր հայրը այդ ժամանակ Կիևում գործուղման էր: իրենք զանգահարել են նրան և պատմել ինչ է կատարվում, բայց նա չի հավատացել: «Բոլշևիկ մարդ ա եղել էլի, դե կոմունիստ», – նշում է Էրիկը: Հետո, երբ հայրը վերադարձել է և տեսել ինչ է կատարվում՝ անմիջապես հավաքել է ողջ ընտանիքին և ուղարկել օդանավակայան և ասել. «Ավելի լավ է դուք օդանավակայանում ապրեք, քան տանը»: «Մենք երեք օր ապրեցինք օդանավակայանում», - հիշում է Էրիկը:

Հայաստանում իրավիճակն այլ էր: էրիկը պատմում է, որ տեղի ադրբեջանցիները իրենց վտանգի մեջ չէին զգում: Այդ ժամանակ արդեն բնակարանների փոխանակում էր տեղի ունենում, և ադրբեջանցիներին հաջողվում էր հայկական գյուղերում գտնվող իրենց տները փոխանակել Բաքվում հայերի բնակարանների հետ՝ հաջողեցնելով անգամ Բաքվում ավելի լավ տեղ ընտրել և հայերից հավելավճար պահանջել՝ 10-15 հազար ռուբլու չափով: Հայ ոստիկանները և իշխանությունները...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր