Դեպի վեր

Հուշարձան-շենքի պատի փլուզումը հարակից կառուցապատում իրականացնողի պատճառով է

armtimes.com01/12/2019, 10:12

Հուշարձան-շենքի պատի փլուզումը հարակից կառուցապատում իրականացնողի պատճառով է

Արամ 23-ի սեփականատեր Տիգրան Հեքեքյանը դեռ ամիսներ առաջ հայտել էր խնդրի մասին, իսկ Մշակույթի նախարարությունն այս հարցով իր բոլոր հնարավոր գործառություններն իրականացրել է։ Մշակույթի նախարարությունը պահպանության կազմակերպողն է, իսկ պահպանությունն իրականացնողները շենքի սեփականատերերն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի փլուզված պատմի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

Վերջինս նշեց, որ այս դեպքում խնդիրը սեփականատիրոջը չէ, այլ հարակից կառուցապատում իրականացնողինը, իսկ կառուցապատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվաթյամբ՝ առանց Մշակույթի նախարարության թույլտվության՝ քաղաքաշինության նորմերի խախտմամբ։ Դրա արդյունքում վթարվել է հուշարձան-շենքի հարակից պատը։ Նախարարությունն այդ մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, քաղաքապետարանին, որոնք եւ անօրինական թույլտվություն են տվել շինարարության համար։

Այնուհետեւ Մշակույթի նախարարությունը, ըստ Աբրոյանի, ստիպված դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հիմա էլ ընթանում է քննություն, որպեսզի ե՛ւ քաղաքապետարանից կառուցապատման թույլտվություն տվող անձինք, ե՛ւ մյուս իրավախախտները պատասխանատվության ենթարկվեն։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն անդրադարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությանը, թե նախարարությունը չի համաձայնեցրել նախագծեր․

«Ասում եմ՝ սուտ է, դա սուտ է, Մշակույթի նախարարությունը դեռ ամիսներ առաջ ծրագիր է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Այդ ծրագիրը մերժվել է, դրանից հետո քաղաքապետարանը հայտարարել է, թե կան այլ նախագծեր, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այլ նախագծեր՝ 2-րդ, 3-րդ, չեն եղել։ Նախար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր