Դեպի վեր

Վիրուսներ` բարեկամներ ու թշնամիներ. Forskning

yerkir.am03/26/2020, 11:48

Վիրուսներ` բարեկամներ ու թշնամիներ. Forskning

Եթե քթից հոսում է, որպես կանոն, մեղավոր է սովորական մրսածության վիրուսը: Բարեբախտաբար, մենք դրա դեմ իմունիտետ ունենք, կարողանում ենք դիմակայել մրսածությանը, և այն արագ անցնում է: Մյուս վիրուսների դեմ պայքարն ավելի բարդ է: Գոյություն ունեն դրանց դեմ դեղամիջոցներ, որոնք, սակայն, ոչ միշտ են արդյունավետ: Այդ պատճառով, եթե վիրուսը թափանցել է օրգանիզմի բջջի մեջ, իմունային համակարգի խնդիրն է մաքրել այն: Yerkir.am-ը ներկայացնում է նորվեգական Forskning պարբերականի հանրամատչելի հոդվածը վիրուսների մասին:

Մանրէներն ու վիրուսները տարբեր են

Թե՛ մանրէները, թե՛ վիրուսները կարող են հիվանդության պատճառ դառնալ: Սակայն դրանք շատ տարբեր են: Մանրէները կենդանի էակներ են` միաբջիջ: Մանրէի բջջում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրա կյանքի համար: Մանրէն ունակ է սնվել, բազմանալ և ազատվել ոչ պիտանի նյութերից: Մինչդեռ վիրուսը դա անել չի կարող: Այն ապրում է ուրիշների հաշվին, ուրիշների բջիջներին ստիպում է աշխատել իր համար: Վիրուսը ներթափանցում է բջջի մեջ, հետո սկսում շահագործել այն` ստեղծելով իր բազմաթիվ պատճենները: Որոշ վիրուսներ իրենց պատճենում են այնպիսի քանակներով, որ բջիջը պարզապես մահանում է: Դրանից դուրս են գալիս բազմաթիվ նոր վիրուսներ` պատրաստ նոր բջիջների վրա հարձակման:

Տուփ` հրահանգը ներսում

Բջիջը բարդ համակարգ է, վիրուսը` ընդհակառակը` պարզունակ: Նա նույնիսկ չի կարող բավարարել այն պահանջներին, որոնք, ըստ գիտնականների, սահմանում են, թե ինչ է կենդանի էակը: Վիրուսները ոչ մի բան չեն կլանում ու չեն արտազատում, այդ ամենը բարդում են ուրիշների վրա:

Պատկերացրեք, թե վիրուսը փոքր տուփ է: Ներսում նրա գեներն են` յուրատեսակ հրահանգ, թե ինչպես է վիրուսն աշխատում: Վիրուսի նպատակն է պարտադրել բջջին` կարդալ այդ «հրահանգը» և իրագործել այն:

Լավ վիրուսներ

Մենք մշտապես ներսում կրում ենք բազմաթիվ վիրուսներ: Բարեբախտաբար, դրանցից ոչ բոլորն են վտանգավոր: Որոշները նույնիսկ մասնակցում են բնության շատ կարևոր գործընթացների: Օրինակ` մեկ թեյի գդալ ջրում մի քանի միլիոն վիրուս կա: Ծովում դրանք սպանում են մանրէների` ապահովելով այլ օրգանիզմների սնունդը:

Վիրուսների մեծ մասը մարդուն չի վնասում. դրանք գրոհում են որոշակի տիպի բջիջների վրա: Որոշ վիրուսները հարձակվում են միայն խոզերի վրա, որոշներն էլ բույսերի հիվանդություններ են առաջացնում: Երրորդները նախընտրում են մանրէներին: Երկրագնդում գործնականում ամեն կենդանի բան իր վիրուսն ունի:

Կարող են փոփոխվել

Ներկայիս կորոնավիրուսն ի սկզբանե կենդանու վիրուս էր, հավանորեն` չղջիկների: Ինչպե՞ս այն փոխանցվեց մարդուն: Պատճենների ստեղծման ընթացքում պարբերաբար սխալներ են լինում. պատճենն այնքան էլ ճշգրիտ չի ստացվում` մուտացիա է տեղի ունենում: Որոշ «սխալ» վիրուսներ դադարում են գոյություն ունենալ` կորցնում են բջիջ ներթափանցելու ունակությունը: Որոշներն էլ հիանալի գոյատևում են և այնպիսի մուտացիայի են ենթարկվում, որ կարող են հարձակվել մարդու բջիջների վրա: Երբ նման վիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ, կարող է նոր վտանգավոր հիվանդության սկիզբ դնել:

Անհրաժեշտ է բանալի

Վիրուսը կարող է բջջի մեջ ներթափանցել, եթե նրա «փշերը» կամ մակերեսի այլ տարրեր ձևով համընկնում են բջջի արտաքին մասի փոքր ձևավորումներին: Օրինակ` կորոնավիրուսի մակերեսին կան «փշեր», որոնք համապատասխանում են մարդու թոքերի բջիջներին: Այդ «փշերը» բանալու դեր են կատարում: Որոշ բջիջներ ունեն «բանալու անցքեր», որոնց այդ բանալիները շատ լավ համապատասխանում են: Գտնելով համապատասխան «անցքը»` վիրուսն ամրանում է բջջի վրա և ընդունվում նրա կողմից:

Վիրուսը կարող է իր գենետիկ նյութը (այսինքն` «հրահանգը») մի քանի եղանակով տեղավորել բջջում: Օրինակ` ներարկել յուրատեսակ ասեղի միջոցով կամ ամբողջությամբ ներթափանցել բջջի մեջ:

Կորոնավիրուսը միախառնվում է բջջին, քանի որ նրա «հրահանգը» թափանցում է ներս:

Բջիջը` վիրուսի արտադրման ֆաբրիկա

Բջիջը կարդում է վիրուսի «հրահանգը» և նոր վիրուսների արտադրման ֆաբրիկա ստեղծում: Նաև արտադրում է նյութերի պատիճներ, որոնցից օգտվելու է վիրուսը: Բջիջը ստեղծում է ամեն բան, ինչ անհրաժեշտ է վիրուսին:

Ֆաբրիկայի արտադրած նոր վիրուսները կարող են լքել բջիջն ու ճանապարհորդել ամբողջ օրգանիզմում: Կամ էլ` բջիջն այնքան է լցվում վիրուսներով, որ պայթում է ու մահանում: Եվ այդ ժամանակ ազատություն ստացած բազմաթիվ նոր վիրուսներ հարձակվում են նոր զոհերի վրա:

Ահա, թե ինչու է մարդը հիվանդանում

Օրգանիզմը տագնապ է հայտարարում: Իմունիտետը գործի է դնում իր գործակալներին, որ «ձերբակալեն» անկոչ հյուրերին: Այդ պահին մարդն իրեն թույլ կամ հիվանդ է զգում:

Գրիպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր