Դեպի վեր

Մարտի 13-25-ը գործազուրկ դարձած և մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին 100 հազար դրամ նպաստ կտրամադրվի

panorama.am03/26/2020, 10:06

Մարտի 13-25-ը գործազուրկ դարձած և մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին 100 հազար դրամ նպաստ կտրամադրվի

«Առաջարկում ենք երեխա ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրել»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով, աջակցության շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և ընտանիքի երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողենրից մեկը նշված ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, իսկ մյուսը մահացած է, կամ համարվում է անհայտ կորած։ Աջակցությունից կարող են օգտվել նաև ընտանիքները, եթե անչափահաս երեխայի միայնակ մայրը, կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

«Աջակցությունը միանվագ է տրամադրվելու, և դրամական աջակցության չափը լինելու է կա՛մ նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր երեխայի համար առանձին, կա՛մ 100 հազար դրամի չափով»,- ասաց Բաթոյանը։

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ ևս մեկ պայման կա, աշխատանքից զրկված ծնողի վերջին երեք ամիսներին ստացած աշխատավարձը պետք է 500 հազար դրամից ավելի չլինի։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ խոսվում էր մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին միանվագ նպաստ տրամադրելու մասին. «Հիմա է՞լ է պահպանվում այդ շեմը»։

Պատասխանելով ՊԵԿ նախագահի հարցին՝ Բաթոյանն ասաց, որ այս նախագծով առաջարկվում է բոլոր անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել նպաստ, եթե նրանք համապատասխանում են վերոնշյալ պահանջներին։

ՊԵԿ նախագահն էլ նկատեց, որ իրենք լրիվ այլ ուղղությամբ են աշխա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր