Դեպի վեր

Դպրոցի նորընտիր տնօրենն այսօր աշխատանքի է ներկայացել ոստիկանների ուղեկցությամբ. կրթօջախում մթնոլորտը լարված է

armtimes.com03/18/2019, 4:30

Դպրոցի նորընտիր տնօրենն այսօր աշխատանքի է ներկայացել ոստիկանների ուղեկցությամբ. կրթօջախում մթնոլորտը լարված է

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն հինգերորդ օրն է՝ մթոլորտը շիկացած է, իսկ լիցքաթփվելու նախադրյալներ առայժմ կարծես թե չկան: Կողմերից եւ ոչ մեկը հաշտության եզրեր չի փնտրում ու վճռել է պայքարը հասցնել մինչեւ վերջ:

Ուսումնական հաստատությունում դասադուլ է հայտարարվել այն բանից հետո, երբ նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը աշխատանքի գալու առաջին իսկ օրը ցանկություն է հայտնել ուսմասվար Գայանե Մարտիրոսյանին փոխարինել իր համար վստահելի կադրով: Նրա այդ մտադրությունը չի իրագործվել, դպրոցը ոտքի է կանգնել՝ պաշտպանելու երկարամյա փոխտնօրենին: Ուսուցիչները հայտարարում են, որ տնօրենը սխալը սխալի հետեւից է թույլ տալիս, այժմ էլ հերթով իրենց է վիրավորում, ուստի թույլ չեն տալու նրան մնալ այդ պաշտոնում:

Հերմինե Անդրեասյանը նպատակ է ունեցել դպրոցի փոխտնօրեն նշանակել Աստղիկ Հարությունյանին: Վերջինս ավելի վաղ մի կարճ ժամանակամիջոց այստեղ աշխարհագրություն է դասավանդել՝ փոխարինելով ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչուհու: Հարությունյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է: Այդ փաստը հաստատել է թե՛ մարզպետը եւ թե՛ Ավշարի դպրոցի նորանշանակ տնօրենը:

Մանկավարժներն ասում էին, որ այսօր առավոտյան բարեկամների յոթ երեխաներին դպրոց էր բերել Աստղիկ Հարությունյանի ամուսնու հորեղբայրն ու մարզպետի քեռին եւ պահանջել է, որ նրանց հետ դաս անեն: «Ասենք տարբեր տարիքի, տարբեր դասարանի մեկ երեխա է եկել: Մեկ աշակերտի հետ ուսուցիչը դա՞ս է անում: Կամ սա ինչ ցուցադրական բան է: Միջանցքում կանգնած՝ հայտարարում է այդ անձնավորությունը, որ մենք եկել ենք դպրոցը մաքրենք ձեզ նմաններից: Ինչո՞ւ, մենք հենց իր երեխաներին վա՞տ ենք կրթել, վա՞տ ենք դաստիարակել, սխա՞լ ենք ուսուցանել: Մենք մեր կյանքն ու էներգիան չենք խնայել հենց այդ ասողի երեխաների համար, ախր: Ինքը ինչ ունի մեր դեմ, մենք ախր ոչինչ չունենք իրենց դեմ: Ես ինչքան գիտեմ մեր դպրոցը շատ լավ հեղինակություն վայելող դպրոց է, մեր ուսուցիչները բոլորն էլ շատ լավ աշխատում են, լավ մասնագետներ են, տիրապետում են իրենց մասնագիտությանը, ու մեզ մաքրելու կարիք բոլորովին չկա: Սրանով այդ մարդը երեւի ուզում էր հաստատել մեր նորընտիր տնօրենի խոսքերը, երբ նա ասաց՝ սխալ օղակից էի սկսել: Կարող էին ավելի մեղմ, թույլ օղակներից սկսել, որոնց վրա հնարավոր լիներ ինչ-որ մեղքեր բարդել»,- ասաց մաթեմատիկայի ուսուցչուհի Սվետլանա Գրիգորյանը:

Նորընտիր տնօրենի հետ հաշտության եզրեր գտնելու հնարավորություն նա չի տեսնում: «Որպես մարդ ես միայն մի բան եմ պատկերացնում: Ինքը չի կարող աշխատել այստեղ: Ենթադերնք փորձում է աշխատել, մենք կկարողանա՞նք իրար հետ աշխատել: Այդպիսի բան հնարավոր չէ»,- պատասխանեց նա:

Դպրոցի արհմիության նախագահ, դասվար Շուշանիկ Ղահրամանյանը եւս բացառում է համատեղ աշխատանքը: «Մենք անձեռնմխելի տնօրեն չենք ուզում: Թող գա մի իրավաբան եւ ինձ բացատրի՝ պաշտոնատար անձը իրավունք ունի՞ մարդուն ասել՝ դիմում գրիր: Եվ ինքը ինձ ասում է՝ ես դրա իրավունքը ունեմ: Կարդում է օրենքի կետ, որտեղ հստակ գրված է՝ փոխտնօրեններին նշանակում է տնօրենը: Եղբայր, նշանակում է, չի ազատում: Չեմ հասկանում, ինքը ոնց է պատրաստվում աշխատել: Այս ամեն ինչը գյուղում տարածվել է, ամեն ինչ իմացել են մարդիկ, էլ չեն ուզում: Սխալներ կան, որ չեն ուղղվում: Վերջին իր սխալը ֆեյսբուքյան էջի գրառումն է՝ ուսուցիչների հասցեին, բոլոր հարգաժանները՝ չակերտավոր, լավերը՝ չակերտավոր, մեծարգոները՝ չակերտավոր: Ինձ կիսատ ծափահարություններով են դիմավորել,- գրել է: Ամոթ է, ժողովուրդ: Այսքանից հետո ինչ է նշանակում պաշտպանել այս տնօրենին: Մի հատ էլ աուդիտ են ուղարկել այսօր: Մենք չենք վախենում աուդիտից»,- հայտարարեց արհմիության նախագահը:

Հերմինե Անդրեսայանը Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում սկսել է աշխատել մարտի 11-ից: Խորհուրդը նրան ընտրել է 7 կողմ եւ 1 ձեռնպահ ձայնով: Բայց ընդամենը մեկ օր անց սկսվել են բողոքի ցույցերը: Մի քանի օր Անդրեասյանն աշխատանքի չի ներկայացել: Այսօր եկել էր ոստիկանների ուղեկցությամբ: Դպրոցում էին գտնվում աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Շատերը բարձրաձայն ու կոպիտ տոնով նրանից հաշիվ էին պահանջում, հայտարարում, թե վիրավորել է իրենց:

«Որեւէ մեկին մեղադրելու կամ վիրավորելու ցանկություն չունեմ: Չգիտեմ՝ ով ոնց է ինձ ճանաչում, բայց իսկապես ես չեմ կարծում, որ այնպիսի հանցավոր բան էի արել, որ այս ամենին արժանանայի»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնօրենը: Հերքեց, թե հայտարարել է, որ սխալ օղակից է սկսել կադրային փոփոխությունները:

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին՝ Հերմինե Անդրեասյանն ասաց.

«Իրենց ներկայացնելով՝ այս ամեն ինչը սկսվել է ուսմասվարի հետ կապված խոսակցությունից հետո, երբ ես նրա հետ ունեցել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր