Դեպի վեր

Մարդիկ որոշել են հեղափոխությունից հետո հանգստանալ

lragir.am06/9/2018, 10:12

Մարդիկ որոշել են հեղափոխությունից հետո հանգստանալ

Հայաստանից հանգստի մեկնողներն այս տարի դարձյալ նախընտրում են ծովային երկրները: Եթե ապրիլին ու մայիսի սկզբին, ներքաղաքական զարգացումներով պայմանավորված, հանգստի մեկնողների հոսքը նվազել էր, ապա մայիսի կեսից մեծ հոսք է սկսվել: «Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինե Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո հետաքրքիր միտումներ գրանցվեցին: «Հենց հաջորդ օրվանից մեծ հոսք սկսվեց: Մարդիկ շատ ուրախ ու լավ տրամադրությամբ մոտենում էին մեզ՝ արդեն որոշած հանգստի ուղղությունները և ամրագրումներ էին անում»,- ասաց նա:

Հանգստի ուղղությունների մասով որոշակի փոփոխություններ են այս տարի տեղի ունեցել: Առաջին տեղում, ինչպես միշտ, դեպի Վրաստան ուղղությունն է: Սև ծովում հանգստանալ ցանկացողների թիվն այս տարի էլ է շատ: Երկրորդ տեղում Եգիպտոսն է՝ Շարմ էլ Շեյխն ու Հուրգադան: Եթե նախորդ տարիներին Հունաստանի ուղղությամբ հետաքրքրությունը մեծ էր, այս տարի նվազում է արձանագրվել: Հիմնական դժգոհությունն, ըստ մասնագետի, դեսպանատան հետ է կապված:

«Նաև անցած տարիներին այնտեղ հանգստացած անձինք վատ կարծիք են հայտնել որոշ հյուրանոցների մասին: Կան սպասարկման հետ կապված որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ եթե երեք, չորս կամ նույնիսկ հինգ աստղանի հյուրանոցներ են ամրագրում, այնպիսի ծառայություններ չեն ստանում, որոնք ստանում են Էմիրություններում կամ Եգիպտոսում»,- ասաց Մարինե Ավետիսյանը:

Դեպի Չեխիա ու Իտալիա ուղղություններով է այս տարի հետաքրքրությունն ավելացել: Այս տարվա մայիսից Հայաստանից դեպի Պրահա ուղիղ չվերթներ են իրականացվում, այնտեղից էլ մեկնում են դեպի Ավստրիա, Գերմանիա: Այս ուղղություններով խմբակային տուրեր են կազմակերպվում: «Ընդհանրապես, հիմա մեծ պահանջարկ են վայելում խմբակային տուրերը: Դեպի Շրի Լանկա ևս խմբակային տուրեր ենք իրակայացվում, որոնք մատչելի են: Օրինակ՝ դեպի Շրի Լանկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր