Դեպի վեր

Փոշիացել է

henaran.am09/11/2019, 9:24

Փոշիացել է

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 654 հոդված, որոնցից 331-ը եղել է բացասական, 33-ը՝ դրական, 290-ը՝ չեզոք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար նախորդ 10 օրերը բացասական էին։ Նախարարը հայտնվել է մի շարք սկանդալների կիզակետում, որոնց արդյունքում ձևավորել է բացասական հոդվածների մեծ թիվ։
Ըստ լրատվականների՝ Արսեն Թորոսյանի սանիկը, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ժ/պ Գևորգ Սիմոնյանն, իր գործողություններով անարգել է լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանին, ով գիտական կոչում ունի, աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել ու նրան առաջարկվել է բանվորի կամ տեխնիկի աշխատանք։ Դավիթ Գրիգորյանն իր հերթին այդ գործողությունը ցինիզմ է որակել։

Նախորդ 10 օրերի ընթացքում Արսեն Թորոսյանի համար նաև կազմակերպված ասուլիսը վերածվեց խնդրահարույց երևույթի։ Նախարարի արդեն նախկին խորհրդական Գևորգ Թամանյանը ասուլիսի ժամանակ փորձեց հարցեր տալ նախարարին, որին Արսեն Թորոսյանը չպատասխանեց և հեռացավ ասուլիսի դահլիճից։ Լրատվական դաշտում և համացանցում ծավալվեցին քննարկումներ, կարծիքներ հնչեցին, որ Արսեն Թորոսյանը պետք է մնար դահլիճում և պատասխաներ հարցերին, քանի-որ հասարակությունը ստեղծված իրավիճակի պարզաբանումն իմանալու իրավունք ունի։

Արսեն Թորոսյանը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրեց իր դեմ գործելու մեջ։ Արմեն Մուրադյանն իր հերթին պատասխանեց նախարարին, նաև նշելով, թե Արսեն Թորոսյանն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»։ Խոսքն, ըստ Արմեն Մուրադյանի, զինվորների վերականգնման կենտրոնի պահպանման ծախսերի մասին է։ Այս ամենից հետո կարելի էր համացանցում բազմաթիվ գրառումների հանդիպել, որտեղ կոչ էր արվում նախարարին լքել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջով հերքեց այս տեղեկությունը, սակայն հասարակությունը շարունակում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր