Դեպի վեր

Զինված ուժերում կառավարելիության բարձրացում է, ինչը չի եղել 2016-ին. Անդրանիկ Քոչարյան

1in.am07/14/2020, 6:00

Զինված ուժերում կառավարելիության բարձրացում է, ինչը չի եղել 2016-ին. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, ի՞նչ տեղեկություններ ունեք հայ-ադրբեջանական սահմանից:

– Ես այսօր ԱԺ ամբիոնից էլ թարմ լուր հաղորդեցի պատգամավորներին՝ կապված մեր ԶՈւ գործողությունների և վերջին ժամերի ընթացքում արձանագրված հաջողությունների, հատկապես անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին, դա շատ էապես կապված է մեր բանակի այսօրվա վիճակի հետ, եթե հիշում եք՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր ամենաթույլ օղակը հակաօդային ուժերի արսենալում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի պասիվ հնարավորություններն ՝էին, իսկ այսօր արդեն այլ իրավիճակ է: Կա նաև խոցված կամիկաձե: Մեր ԶՈւ բանակային կորպուսը իրականացրեց պաշտպանական գործողություններ հակառակորդի ավանտյուրայի դրսևորման պարագայում, և գործեց պարոն Տոնոյանի հայտարարած թեզը՝ եթե պատերազմ, ապա նոր դիրքեր: Ըստ էության, հակառակորդը աղմուկ է բարձրացնում դիրքերի կորստի և մարդկային զոհերի մասին:

– Դուք հիշեցիք Ապրիլյան քառօրյա պատերազմը, կա՞ն համեմատելի եզրեր:

– Ավանտյուրայի առումով, հակառակորդը չի հրաժարվել իր այն ծրագրերից, որ պետք է սահմանային գծերը փոխվեն: Որ հատվածում պետք է շարունակի այդպիսի գործողություններ. պարզվեց հիմա Հայաստանի սահման տեղափոխվեցին, չգիտեմ ինչու… Ի զարմանս իրենց՝ պարզվեց, որ Զինված ուժերը պատրաստ են շատ արագ արձագանքելու՝ առանց խուճապի իրենց խնդիրը լուծելու: Մեր 3-րդ բանակային կորպուսը կառուցվածքային և կադրային առումով տարբերվում է մյուս կորպուսներից, մեր բոլոր կառույցները, ռազմական Գլխավոր շտաբը, նաև Պաշպանության բանակը պետք է գործեն ներդաշնակ, որպեսզի հակառակորդի հնարավոր ավանտյուրաները հնարավոր լինի կանխել սահմանի ամբողջ երկայնքով: Ժողովրդի արձագանքը հուսադրող է, ցանկացած պահի պատրաստ է կանգնել բանակի կողքին: Պետության կողմից իրականացվել են ծրագրեր, որոնք միտված են եղել սպառազինության ավելացմանը, անձնակազմի որակական փոփոխությանը և բանակի շարունակական զարգացմանը, ինչը լինելու է միշտ, քանի դեռ վերջնական ավարտին չեն հասել մեր նպատակները:

– Բացի դրանից, այս անգամ կարծեք թե խուճապ չկար, և մեր ԶՈւ-ն բավականին գրագետ արձագանքեց:

– Այո, Զինված ուժերում շարունակական փոփոխություններ են տեղի ունենում՝ միտված զարգացմանը:

– Դա տեխնիկակա՞ն զինվածության արդյունք է:

– Ոչ միայն, նաև ինտելեկտուալ: Մեր բանակում անընդհատ բարեփոխումներ են ընթանում, նաև կադրային փոփոխություններ, վերջերս նաև Գլխավոր շտաբի պետի փոփոխություն տեղի ունեցավ, և հաշվի առնենք, որ Գլխավոր շտաբի մեր այսօրվա պետը եղել է այդ ուղղության կորպուսների գլխավոր ճարտարապետներից մեկը, այսինքն՝ այդ հատվածի ամբողջ թատերաբեմն իր համար ընկալելի է, նա քաջատեղյակ է հակառակորդի տրամաբանությանը: Այդ առումով շատ ոգևորված եմ:

– Սահմանի այդ հատվածը մեզ համար ամենախոցելի՞ն է:

– Հայաստանի սահմանների ամենաերկար հատվածն է, բայց պաշտպանված է… Հակառակորդը ամբողջ գիշեր և ցերեկը օգտագործել է տարբեր  ռազմատեխնիկական հնարքներ, որոնք արժանացել են թիրախային հակահարվածների, մեր կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ որևէ արկ չի արձակվել, մինչդեռ հակառակորդի կողմից դեպի Չինարի գյուղի ուղղությամբ եղել է:

– Հնարավո՞ր է, որ այս ուղղությամբ հաջողության չհասնելով, հակառակորդը փոխի ուղղությունը:

– Հնարավոր է, բայց հակառակորդը մտածելու բան ունի. ՀՀ ԶՈւ-ն փոխվել է: Մինչ այդ հոխորտանքներ էին թափում: Այսօր մեր առաջնահերթությունները կապված են անվտանգության համակարգի հետ, և պետությունը առավելագույնս ներդրումներ է անում այդ համակարգը ավելի կայացնելու և մեր զինվորի անվտանգությո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր