Դեպի վեր

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

7or.am01/14/2019, 12:12

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով չմտածված հայտարարություններ արեց: Դրանք ոչ թե պետության ղեկավարի, այլ հակամարտությանն ու բանակցային գործընթացին մակերեսորեն տիրապետող լրագրողի և պոպուլիստ քաղաքական գործչի հայտարարություններ էին:

Փաշինյանը զոհ գնաց տարիներ շարունակ Արցախի հետ կապված՝ տեղեկատվական դաշտում շրջանառվող կեղծ թեզերին: Թեզեր, որոնց տարածմանն ինքն էլ էր մասնակցել, ու երևի այնքան էր ասել, որ արդեն սկսել էր անկեղծորեն հավատալ դրանց: Նա վարչապետ դառնալուն պես փորձեց տեր կանգնել այդ թեզերին և շատ արագ պարտվեց:

Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ տարբերվում է իր նախորդներից ու միջազգային հարթակներում իրեն պահելու է այնպես, ինչպես թմբուկի զարկերի ու ծափերի ներքո իշխանությունը վերցնելիս, և Արցախի հարցում գրանցելու է այնպիսի արդյունք, ինչպիսին եղավ Սերժ Սարգսյանի հետ «Մարիոթում» բանակցելիս, սակայն, ինչպես և սպասվում էր, դիվանագիտական ձախողումները սկսեցին հաջորդել իրար: Քանզի դիվանագիտությունը վարում են ոչ թե «դուխով», այլ ԽԵԼՔՈՎ: Հատկապես որ «դուխն» էլ ցուցադրական է, այլ ոչ թե իրական:

Փաշինյանի «հաղթողական» դիրքորոշումը. ինչո՞ւ է նա դարձել գաղտնապահ

Հակամարտության կարգավորման առումով Փաշինյանի «հաղթողական» դիրքորոշումն այն էր, որ Արցախի մասով պետք է Ադրբեջանի հետ բանակցեն Արցախի իշխանությունները, իսկ Հայաստանն Ադրբեջանի հետ պետք է բանակցի Հայաստանի մասով: Ըստ այդմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

Իր այս դիրքորոշման համար Փաշինյանը որպես հիմնավորում ներկայացնում էր այն, որ ինքը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, արցախցի չէ, ու չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում (ի դեպ, դա շատ վտանգավոր միտք է, բայց այդ մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ): Փաշինյանի կարծիքով այս «երկաթյա» փաստարկը կընդունվի միջնորդների կողմից, ու Արցախը շատ արագ կվերադառնա բանակցային սեղան: Սակայն այդպես չեղավ ու չէր էլ կարող լինել, քանզի Արցախը բանակցային սեղան վերադարձնում ու մեզ ձեռնտու ընթացք բանակցություններին տալիս են ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ ռազմաքաղաքական բալանսը հօգուտ մեզ փոխելով ու դաշնակիցներ գտնելով: Փաշինյանն այս առումով միայն «մինուսներ» է գրանցել (ՀԱՊԿ, հայ-ռուսական հարաբերություններ և այլն):

Այժմ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» է իր հայտարարությունների մասին, քանզի պաշտոնավարման ընթացքում հասկացել է, որ չի կարողանում տեր կանգնել Արցախի մասով իր ասածներին, բայց որպեսզի դեմքը փրկի, հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր