Դեպի վեր

Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. ՄԻՊ-ը հրապարակել է հայեցակարգ

slaq.am01/23/2020, 7:00

Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. ՄԻՊ-ը հրապարակել է հայեցակարգ

Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:

2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:

Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:

Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:

Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:

Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.

1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,

2) ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,

3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,

4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,

5) ազատազրկվածներին պահելու պայմանները:

Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:

Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:

Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում»,-նշված է գրառման մեջ։

Շիրակի մարզում 2019 թվականին գրանցվել է 749 արտակարգ դեպք, իսկ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 76 հազար զանգ: Սրանք ամփոփ տվյալներն են, որոնք ներկայացրել են արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության Շիրակի մարզային կառույցները:

2018-ի համեմատ ավելացել են հրդեհների, կարկտահարությունների ու շմոլ գազից թունավորումների դեպքերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, Սպիտակի օջախային գոտում գրանցվել են ուժեղ ցնցումներ: Պատահարներն ավելացել են, ավելացել է նաև փրկարարական ու սեյսմիկ ծառայությունների հագեցվածությունը: Սեյսմիկ կայաններ են տեղադրվել, հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը վերանորոգվել են ու նոր տեխնիկա են ստացել:

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, Գյումրիի, Արթիկի, Անիի, Ախուրյանի ու Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատներում հերթապահներն իրենց տեղում են , մյուսների համար հանդիպման վայրը մարզպետարանն էր: Ամփոփում էին անցած 2019 թվականը, որի ընթացքում մարզային փրկարարական վարչությունն աշխատել է ծանրաբվեռնված գրաֆիկով: Պատահարները տարբեր բնույթի ու շատ են եղել: Թվերը համեմատում են 2018-ի հետ: Պատահարների ու տուժողների թիվն ավելացել է:

«Շիրակի մարզում գրանցվել է 749 արտակարգ դեպք, զոհվել է 25 մարդ: 2018-ին զոհերի թիվը եղել է 23: Վիրավորվել է 499 մարդ, 2018-ին՝ 429: 2019 թվականին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր