Դեպի վեր

Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին

azatutyun.am12/3/2020, 4:36

Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատ չարձակեց սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։

Փաստաբանները դեռ պատերազմի օրերին էին միջնորդել ազատ արձակել նրանց, որպեսզի կարողանան ռազմաճակատ մեկնել։

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին, բացի Բիլյանից ու Բարսեղյանից։ Նրանք մեղադրվում են 2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու համար։ Մեղադրանքը չեն ընդունում, պնդում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ապստամբություն են արել։

Այսօրվա դատական նիստին Արմեն Բիլյանը հայտարարեց՝ ազատության մեջ չի թաքնվի․ - «Իմ մեղքի մասով նորից եմ կրկնում՝ ես մեղավոր չեմ։ Պատերազմական վիճակ ա, և շատ մեծ արհավիրքի, վտանգի առաջ ենք կանգնած՝ կորցնելու Սյունիքը և նաև Տավուշը։ Ամենակարևոր գրավը, որ ես ձեզ ասում եմ, դա իմ՝ տղամարդու, հայ տղամարդու խոսքն ա։ Արմեն Բիլյանը, ամբողջ ազգի մոտ կարող եմ ասել՝ փախնող չի։ Երբ որոշեք, պարոն Մակյան, որ ինձ դատեք, կամ արդարացնելու եք, ճշմարտությունն եք անելու, պատրաստ եմ ստեղ կանգնելու»։

Բիլյանին ազատ արձակելու հորդորով դատավոր Մեսրոպ Մակյանին դիմեց գործով մեկ այլ մեղադրյալ՝ Պավլիկ Մանուկյանը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Մանուկյանը հիշեցրեց տարիներ առաջ իր խոսքերը հակառակորդի կողմից Հայաստան հասնելու մասին․ - «Բիլյան Արմենը, որպես լավագույն զինվոր․․․ էն որ ահաբեկիչ համարեցին նախկին իշխանությունները, հիմա Հայաստանի Հանրապետությունը, մեր բանակը առնչվել է իսկական ահաբեկիչների հետ, իսլամիստների հետ։ Բոլորը դրանցից վախենում են, բացի մեզանից։ Որովհետև մենք իսկական ազգի զինվորներ ենք։ Այնպես որ, Բիլյան Արմենին ժամ առաջ բաց թողելը, երբ որ պետք է միանային զինված խմբին հայրենիքի պաշտպանության համար, ես գտնում եմ, դա անհրաժեշտություն է։ Քանզի մեր հայրենիքը ամբողջությամբ վաճառված է, ոչ թե գրավ դրված, այս պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր