Դեպի վեր

Զգուշացնում եմ բոլոր դեսպաններին՝ այսուհետ վերահսկելու ենք

1in.am01/16/2019, 6:36

Զգուշացնում եմ բոլոր դեսպաններին՝ այսուհետ վերահսկելու ենք

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

-Ճիշտ է արդյո՞ք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը քննարկելիս այսօր ծավալված բանավեճը համարել սկանդալ «Լուսավոր Հայասան»- ի և ԲՀԿ-ի միջև:

-Ո՛չ, ճիշտ չէ, որովհետև բարձրացված հարցերը ամենևին չեն առնչվել ԲՀԿ-ին. ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկի հոր անունն է շոշափվել իմ ելույթում:

-Որից դուք տեղյակ չե՞ք եղել:

-Տեղյակ եմ եղել, բայց ես չեմ կարող իմ ելույթները պայմանավորել այս կամ այն պատգամավորի ներկայությամբ և կաշկանդված լինել դրանով: Իմ հասցեատերը եղել է իշող «Իմ քայլը» խմբակցությունը, և այդ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ես վկայաբերել եմ փաստեր, իրողություններ, որոնք չափազանց կարևոր են, որպեսզի լինեն խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ես չափազանց կարևորում եմ արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ ԱԺ- ի վերահսկողական գործառույթները վերահաստատելը: Ես ցանկացա, որ այդ փաստերի արծարծումը սթափեցնի թեկնածուին, որը վստահաբար կստանձնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահությունը, և նախկին պրակտիկան ուղղակի որևէ ձևով կիրառելի չի լինի նոր ԱԺ-ում: Տեղի ունեցավ մի բան, որը գուցեև սկանդալի էր նման, բայց մենք նման մտադրություն չենք ունեցել, և ընդհանրապես մենք մեր գործողություններն ԱԺ-ում չենք կառուցում՝ ԲՀԿ խմբացության մեր գործընկերներին մեզ համար հասցեատեր դիտարկելով:

Այդ դեպքում անցյալի դիվանագետներին հղումներ անելն ինչո՞վ է պայմանավորվում:

-Ես վկայաբերել եմ և՛ անցյալում, և՛ ներկայում նշանակված դիվանագետներին, ինձ համար տարբերություն չի եղել: Ես գտնում եմ, որ ընդհանրապես սրանից հետո քաղաքական նշանակումները պետք է բացառվեն: Նոր Հայաստանում պիտի առաջնահերթություն տրվի բացառապես կադրային դիվանագետներին: 20 տարի անընդմեջ մենք տեսել ենք քա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր