Դեպի վեր

Հայ-ռուսական համալսարանում կայացավ առաջին գլոբալ ֆորումը իրավաբանների մասնակցությամբ

armenpress.am12/5/2022, 6:06

Հայ-ռուսական համալսարանում կայացավ առաջին գլոբալ ֆորումը իրավաբանների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին կայացավ իրավունքի թեմայով առաջին գլոբալ ֆորումը։ Համալսարանի շրջանավարտներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքում Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆորումի կազմակերպիչներին, նախկին և ներկա շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ՀՌՀ-ի սաները Հայաստանում արդեն իսկ լայն ճանաչում ունեցող իրավագետներ են․փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

«Շատ եմ կարևորում այն, որ դուք օժտված եք քաղաքացիական անկեղծ դիրքորոշմամբ, երկրի նկատմամբ պատասխանատվության զգացումով, որով տարբերվում եք մյուս համալսարանների շրջանավարտներից։ Շնորհակալություն եմ հայտնում և երախտապարտ եմ ձեզ, որ դուք կրում եք այն գեղեցիկ արժեքները, որոնք այս համալսարանի ստեղծման հիմքն են հանդիսացել»,- ընդգծեց Դարբինյանը։

Ակադեմիական ազատություն, սեր, արդարություն, համերաշխություն, ստեղծարարություն, արժանապատվություն, իմացություն և անհատական զարգացու. ահա այս արժեքներն են, ըստ ռեկտորի, որոնք Հայ-ռուսական համալասարանի համար սկզբունքային են։

«Ուրախ եմ, որ այդ ամենը կյանքի է կոչվել, և մեր առօրյա կյանքում արդեն իսկ կան այդ արժեքների դրսևորումները։ Շատ կցանկանայի, որ մեծամասնություն լինեինք, բայց, խնդրում եմ չհիասթափվել, մենք չենք լինի մեծամասնություն, այլ կլինենք հաղթող փոքրամասնություն, որովհետև հենց փոքրամասնությունն է համարվում հասարակության սոցիալական կառուցվածքի զարգացման գործոնն այն հասարակությունում, որտեղ նոր է պետականություն կառուցվում և որը բազմաթիվ փորձություններով է անցնել»,- ասաց Դարբինյանը։

Ռեկտորը ուրախությամբ արձանագրեց, որ այսօր Հայ-ռուսական համալսարանը դարձել է փառահեղ գիտահետազոտական կենտրոն և առաջատար դիրք է զբաղեցնում բուհերի շարքում։

«Համալսարանն ունի փառահեղ գիտական նվաճումներ, որոնք մեր առաջատար դիրքի հիմք են հանդիսանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում։ Մենք 5 տարի է առաջատար ենք, և դա ակնառու նվաճում է»,- ընդգծեց Դարբինյանը։

Միջոցառման գլխավոր բանախոս, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և առաջարկեց նման ձևաչափով հաճախակի ֆորումներ, գիտաժողովներ և քննարկումներ կազմակերպել օրհասական խնդիրներին լուծում տալու նպատակով։ Գիտնականը «Իմունային անբավարարությունը որպես ժամանակակից պետությունների ձախորդությունների գլխավոր համախտանիշ» թեմայով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով հասարակության և պետական համակարգի խոչընդոտները...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր