Դեպի վեր

Պատերազմի դեպքում Ադրբեջանին ուղղակի կպատժեն

lragir.am08/12/2017, 4:10

Պատերազմի դեպքում Ադրբեջանին ուղղակի կպատժեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահի հայտարարությամբ Ադրբեջանին անուղղակի մեսիջ է տրվում, որ պատերազմն անթույլատրելի է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում առաջին հերթին անհրաժեշտ է վստահության բարձրացումը, սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը և հատուկ սարքավորումներ տեղադրել: «Այս հայտարարությունն արվում է մի ժամանակաշրջանում, երբ երկու գործոն կա: Մեկն այն է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ես կարծում եմ, որ ամերիկացի համանախագահը փորձում է օրակարգ ձևավորել և մինչև հանդիպումն ուղղակի ստուգել կողմերի ռեակցիաները, թե պատրա՞ստ են արդյոք այդ խնդիրների շուրջ զրուցել»,- ասաց Սաֆարյանը: Երկրորդ գործոնը, նրա խոսքով, այն անտեսանելի լարվածությունն է, որը կա սահմանին: Իրականում սխալ է ասել, թե շատ հանդարտ է վիճակը, ռիսկեր չկան: «Պետք է ի նկատի ունենալ, որ Ադրբեջանը սովորություն է դարձրել միջնորդների, միջազգային հանրության, նաև Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով հանդիպումներին նախորդող ժամանակաշրջանում լարվածության ստեղծումն ու միջադեպերի հրահրումը: Այս կտրվածքով այս երկու գործոնները բացատրում են, թե ինչու է ԱՄՆ համանախագահը այս պահին նման հայտարարություն անում»,- ասաց նա: Ըստ Սաֆարյանի՝ այս հայտարարությունը կարծես դառնում է թեստ, թե ովքեր են շահագրգռված այդ խնդիրներն օրակարգում տեսնելու հարցում: «Ակնհայտորեն սա պետք է Ադրբեջանի համար նախազգուշացում լինի, եթե այդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր