Դեպի վեր

Հրատարակիչները պատմել են` Էլեկտրոնային գրքերը կկարողանան արդյոք փոխարինել տպագիրներին

armenpress.am08/23/2019, 10:54

Հրատարակիչները պատմել են` Էլեկտրոնային գրքերը կկարողանան արդյոք փոխարինել տպագիրներին

Տպագիր գրքերն առաջվա պես կազմում են շուկայի հիմնական բաժինը եւ հազիվ թե առաջիկայում Էլեկտրոնայինները կարողանան դրանց հետ մղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել են միջազգային հրատարակիչները, որոնք մասնակցում են Պեկինում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին:

«Թղթե գրքերն առաջվա պես շատ կարեւոր են: Գերմանիայում Էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն առաջվա պես շատ ցածր Է, այն մոտավորապես 5 տոկոս Է: Ես կարծում եմ, որ հաջորդ առնվազն հինգ տարում կտրուկ փոփոխությունչի լինի: Գերմանիայում ընթերցողներն առաջվա պես նախընտրում են թղթե գրքերը»,- պատմել Է աշխարհում խոշորագույն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ներկայացուցիչ Կլաուդիա Դոբրի-Շնայդերը: Նույն կարծիքն Է հայտնել նաեւ Seuil Jeunesse ֆրանսիական հրատարակչական տան ներկայացուցիչ Ժյուլի Գենարը:

«Ինչ վերաբերում Է մանկական գրքերին, ապա ծնողները նախընտրում են տպագիր գրքերը: Բայց վերջին ժամանակներս մենք նկատում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են Էլեկտրոնային գրքեր գնում, բայց հրատարակիչների համար դա առայժմ այնքան Էլ սովորական չԷ»,-ասել Է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս: Բենարը պարզաբանել Է, որ ծնողներն տպագիր գրքերն են նախընտրում, որովհետեւ չեն ցանկանում, որ իրենց երեխաները նայեն Էլեկտրոնային գաջեթների Էկրաններին:

«Ինձ թվում Է, որ Ասիայում մեծ տարբերություն կա գրքերի Էլեկտրոնային տարբերակների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ասիայի հրատարակիչներն ինձնից հաճախ են Էլեկտրոնային տարբերակի հեղինակային իրավունքներ խնդրում, Եվրոպայում երբեք ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր