Դեպի վեր

Շակիրան ու Ջեյ Լոն Super Bowl-ի իրենց ցնցող շոուի համար չեն վարձատրվել (տեսանյութ)

armtimes.com02/6/2020, 10:36

Շակիրան ու Ջեյ Լոն Super Bowl-ի իրենց ցնցող շոուի համար չեն վարձատրվել (տեսանյութ)

Շակիրան ու Ջենիֆեր Լոպեսն ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի՝ «Կանզաս Սիթի»-«Սան Ֆրանցիսկո» հանդիպման ընդմիջման ընթացքում երգելու համար չեն վարձատրվել: Սա այդ ելույթի վերաբերյալ հերթական նորությունն է, որը հայտնվել է միջազգային մամուլում: 14 րոպե տեւողությամբ շքեղ շոուն մոտ 1 շաբաթ է՝ քննարկումների տեղիք է տալիս, ու ինչպես հայտնի է դարձել, երգչուհիները հանդիսատեսին ներկայացել են բոլորովին անվճար:

Նրանց, սակայն, ոչ խաբել են, ոչ էլ վճարումն են ուշացնում: Պազապես ԱՄՆ Ֆուտբոլի ազգային ասոցիացիայի երկարամյա քաղաքականությունն է, որ Super Bowl-ի ընդմիջման ժամանակ ներկայացրած շոուի համար, որը 15 րոպեից կարճ է տեւում, աստղերին հոնորար չեն վճարում: Ելույթի հետ կապված մյուս բոլոր ծախսերը, որոնք կապված են լուսավորության, էֆեկտների, բեմի տեղադրման ու այլ հարցերի հետ, ասոցիացիան հոգում է:

Հոնորարի բացակայությունն աստղերին հետ չի պահում Super Bowl-ի ժամանակ երգելուց: Հակառակը, դա շատերի մեծ ցանկությունն է, քանի որ ֆուտբոլային այդ հանդիպումը 100մլն հեռուստադիտող ունի, եւ նման դիտելություն ունեցող ոչ մի այլ հարթակ աստղերի համար գոյություն չունի: Այսինքն՝ այստեղ նրանց վարձատրությունը դիտումներն են:

Ինչպես նկատում է միջազգային մամուլը, փորձը ցույց է տվել, որ Super Bowl-ի ընթացքում հանդես գալն իրոք նպաստում է հանրայնացմանը եւ ասղտերի եկամուտների աճին: 2...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր