Դեպի վեր

«Ոչ»-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնող չկա․ որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև. Մակունց

1in.am02/26/2020, 4:06

«Ոչ»-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնող չկա․ որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև. Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Այսօր իրադարձային օր էր՝ տեղի ունեցան դատական նիստեր, որտեղ երկու նախագահների մեղադրանքներն էին քննարկվում, և «Քաղաքացիական պայմանագիրը» կազմակերպել էր դրամահավաք: Լինո՞ւմ են նման զուգադիպություններ:

– Դե, պարզվում է՝ նաև այդպես է լինում:

– Օրեր անց Մարտի 1-ի տարելիցն է, ի՞նչ է նախատեսվում:

– Նախատեսվում է երթ, կազմակերպիչները կներկայացնեն մանրամասները:

– Ի՞նչ նշանակություն ունի գործող իշխանության համար սահմանադրական հանրաքվեն:

– Չափազանց կարևոր նշանակություն ունի, չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական հանրաքվեի է դրվում Սահմանադրության ընդամենը մեկ կետ. այդ կետը շատ կարևոր բանի մասին է՝ առաջինը, որ 2015թ. ընդունված Սահմանադրությունը սկսում է գործել ամբողջությամբ, երկրորդ՝ մենք խնդիր ենք դնում Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության, նաև սա քայլ է, որով բարձրացվում է ՀՀ քաղաքացու վստահությունը ՍԴ-ի նկատմամբ: Առաջիկայում նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների մեծ փաթեթ, որն առանձին փուլերում առնչվելու է ՍԴ-ին, այսինքն՝ ի վերջո ՍԴ-ի եզրակացության անհրաժեշտությունն է լինելու: ՍԴ այն մոդելով, որ կա, ՍԴ այս դատավորների պարագայում, ովքեր, կասկածներ կան, որ անաչառ և արդար չեն գործում, որևէ երաշխիք չկա, որ բարեփոխումների այդ փաթեթը կհաստատվի:

– Դուք նշված խնդրին հեղափոխությունից անմիջապես հետո՞ եք բախվել, թե՞ ավելի ուշ խնդիր առաջացավ:

– Հեղափոխությունից հետո, գիտեք, որ վեց-յոթ ամիս բարդ փուլ է եղել, որովհետև դեռ սպասվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից հետո նաև կառավարության կառուցվածքային փոփոխություններ, և կառավարության ձևավորումից հետո անմիջապես բարձրացավ ՍԴ հարցը: Մայիս-հունիսից սկսվեցին քննարկումներն այն մասին, որ ՍԴ-ի հետ կապված լուրջ խնդիրներ կան, և որ իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ հարթ չէ: Սկսվեցին քննարկումներ, թե ինչպես պետք է տրվի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը: Տարբեր տեսակետներ կային՝ նախագծերի և մոտեցումների տեսքով: Ի վերջո, «Իմ քայլը» խմբակցությունը հանգեց տարբերակներից մեկին՝ մանրակրկիտ քննարկման արդյունքում ապրիլի 5-ին գնալու ենք սահմանադրական հանրաքվեի:

– ԱԺ ձեր ընդդիմախոսներն ասում էին, որ կարելի էր քվեարկությամբ լուծել այս խնդիրը և չմեծացնել շրջանակը, չհանրայնացնել մի խնդիր այն մակարդակի, որին արժանի չէ այդ խնդիրը:

– Հնարավոր չէր, պարզաբանեմ՝ ինչու. գործող Սահմանադրության համաձայն, որն ընդունվել է 2015թ., խորհրդարանի ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն, եթե անգամ դա հանրաքվե է, պետք է գնա ՍԴ հաստատման՝ առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում, և հետո հնարավոր կլինի ընթացք տալ: Մեր դիտարկմամբ՝ հնարավոր չէր, որովհետև սահմանադրական հանրաքվեի դրվելու է այն կետը, որը վերաբերում է հենց այն դատավորներին, որոնք որոշում էին կայացնելու, կարծում եմ՝ դժվար չէ կանխագուշակել, թե ինչ էր լինելու, և քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է, որ նախապես ձախողման դատապարտված քայլ չի կարելի ձեռնարկել, ինչն էլ մենք արեցինք: Ընդ որում՝ այստեղ ստեղծվում էր փակուղային իրավիճակ՝ թե՛ քաղաքացիների կողմից և թե՛ ԱԺ-ի կողմից հանրաքվեի նախաձեռնությունը, միևնույն է, պետք է թույլտվություն ստանա ՍԴ-ից, կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ Սահմանադրությունը նախագծողները թողել են, այսպես ասած, լուֆթը, որով հնարավորություն է ընձեռվում ժողովրդավարական պետությանը իրականացնել ժողովրդավարական պրոցեսներ, ինչն էլ մենք արել ենք: Այսինքն՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետը առանձին դեպքերում՝ իրավական փակուղային իրավիճակներում կամ շահերի բախման դեպքում, իսկ այստեղ երկո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր