Դեպի վեր

Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ

panorama.am11/8/2019, 3:36

Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ

Գործարար և մշակութային նախաձեռնություններին աջակցող Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով գտնել և աջակցել հայկական աշխարհի տաղանդավոր պատանիներին։ Այդ մասին հայտնի է դարձել ընկերական երեկոյի ժամանակ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի համերգից հետո։

Armenian Assembly ՀԿ-ից հայտնում են, որ մրցույթի գլխավոր նպատակն է՝ հայտնաբերել նոր անուններ դասական երաժշտության կատարողների շրջանում։ Մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ, առաջինը կայացել է 2018 թ․ նոյեմբերին։ Այս ընթացքում Armenian Assembly-ն աջակցել է տաղանդավոր պատանիների մասանակցությանը դասական երաժշտության և սպորտի բնագավառում կայացած ավելի քան 8 մրցույթին ու վարպետության դասերին։

2019 թվականին կազմակերպությունն սկսում է ARMONIA ընդլայնված ձևաչափով երաժշտական մրցույթը, որի մասնակիցները կարող են լինել երեխաները Հայաստանից, նաև Ռուսաստանի և այլ երկրների հայկական սփյուռքի պատանի ներկայացուցիչները։ Ի տարբերություն 2018 թ․-ի, այս տարի հայտերն ընդունվելու են առցանց, մրցույթի կայքում (http://armonia.xn--me-tfd):

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են երաժշտական կրթություն ունեցող 7-17 տարեկան պատանի երաժիշտերը։ 2019 թվականին Armenian Assembly-ն կհանձնի 3 դրամաշնորհ՝ երեք տարիքային խմբում՝ 7-9 տարեկան, 10-13 տարեկան և 14-17 տարեկան ներառյալ։ Իրենց հաղթողին կարող են ընտրել նաև դասական երաժշտության երկրպագուները, որոնք և կորոշեն, թե ով կստանա չորրորդ դրամաշնորհը՝ Դիտողների համակրանքի մրցանակը։
Մրցույթի շրջանակում նախատեսվում է երկու ընտրական փուլ՝ տեսաձայնագրություններով։
Առաջին փուլում՝ 2019 թ․ նոյեմբերի 6-ից 20-ը, նախատեսվում է առցանց հայտերի ներկայացում, իսկ նոյեմբերի 21-ից 27-ը՝ լավագույն հայտերի ընտրություն յուրաքանչյուր տարիքային խմբում։
Առաջին փուլի ժյուրիի կազմում կլինեն Մոսկվայի առաջատար երաժշտական դպրոցների դասախոսներ։ Երկրորդ փուլում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը, կորոշվեն մրցույթի երեք տարիքային խմբերի հաղթողները։ Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը և Ստաս Նամինը։

Նոյեմբերի 28 –ից դեկտեմբերի 3-ը մրցույթի կայքում կհրապարակվեն բոլոր կատեգորիաներից եզրափակիչ փուլ անցած...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5478
EUR525530
RUR7.427.56
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր