Դեպի վեր

Շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին

1in.am08/18/2018, 3:06

Շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում կատարված ենթադրյալ չարաշահումների, նպաստառուներից պատասխանատու անձանց կողմից գումար պահանջելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, որտեղ բազմակողմանի, լիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից կամ նրանց հարազատներից ծառայության աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումների մասնակցություն է ունեցել նաև սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ներկայիս պետը, ով նախկինում զբաղեցնելով նույն ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը՝ 2012 թվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր