Դեպի վեր

Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել Ռանչպարից, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում․ գյուղապետ

armtimes.com03/18/2019, 6:18

Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել Ռանչպարից, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում․ գյուղապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անակնկալ շրջայցի էր գնացել Արարատի մարզի Ռանչպար համայնք՝ տեղում ծանոթանալու համայնքի վիճակին, բնակիչներին հուզող հարցերին։ Փաշինյանը, ինչպես այցից հետո գրել էր, ծանր տպավորություն էր ստացել այս համայնքից։ Նրա մոտ, ամենայն հավանականությամբ, այդպիսի տպավորություն էին թողել գյուղի անմշակ հողատարածքները, լուսավորության բացակայությունը, ճանապարհները, նաեւ գյուղապետի հասցեին բնակիչների բողոքները։

Ռանչպար համայնքը 2002 թվականից ղեկավարում է Մանուկ Օհանյանը։ Վերջինս տարիներ շարունակ եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ Եւ, ինչպես ինքն է նշում, միայն նախորդ տարի գարնանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեկնարկած քայլարշավի ժամանակ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին․ «Ուզել եմ, դուրս եմ եկել, էնպես չի, որ սպասեցի հաղթեցին, նոր դուրս եկա»,-ի պատասպան մեր հարցի՝ ասաց գյուղապետը։ Ի դեպ՝ Մանուկ Օհանյանի հարսը ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի դուստրն է։

Ռանչպարի համայնքապետի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ։

- Պարոն Օհանյան, վարչապետը ձեր գյուղից ծանր տպավորություններով է վերադարձել, բնակիչներն էլ բողոքում են ձեր պաշտոնավարումից։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ գոհ չեն ձեր աշխատանքից։

- Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում, չեն աշխատում, էդ էլ վարչապետն անձամբ է տեսել։ Իսկ էն սկզբի մի երկու հոգին, որ ասացին՝ ոնց անենք գյուղապետին հանենք, պրծնենք դրանից, դրանք երկուսն էլ նարկաման են, մեր գյուղի բնակիչներ չեն, գրանցված չեն, ուղղակի բնակվում են էս գյուղում։

- Բայց բացի այդ երկու բնակիչներից՝ ձեզնից դժգոհ այլ քաղաքացիներ էլ կան։ Ի՞նչ եք արել գյուղի համար կամ ի՞նչ չեք արել, որ չեն գոհացել։

- Ինչի՞ համար են բողոքել։ 2002-ից ընտրվել եմ, առ էսօր աշխատում եմ։ Եկած օրվանից ճանապարհները սարքել եմ, գյուղի «Սեւ ջրի» վրա կամուրջը քանդված ա եղել, իմ ու տրանսպորտի նախարարության ուժերով կամուրջը լիովին սարքել եմ։

- Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ եք արել այս 17 տարիների ընթացքում՝ բացի կամրջի ու ճանապարհների բարեկարգումից։

- 2002-ից մինչեւ առ էսօր ճանապարհներն եմ սարքել, նորածին երեխեքին, որ հանրապետության մեջ գոյություն չունի նման բան, 30․000-ական դրամ փող եմ տվել համայնքի բյուջեից, մեծահասակ ծնողներին, որ երեխեքը թողել-գնացել են, օգնություն եմ տվել։

- Այս պահին գյուղում ի՞նչ խնդիրներ ունեք, ջրաոռոգման, գիշերային լուսավորության, ճանապարհների խնդիրները ամբողջովին լուծվա՞ծ են։

- Խորհրդային տարիներին բոլոր փողոցներում եղել ա գիշերային լուսավորություն, իմ եկած ժամանակ սաղ կտրել-տարել են, չի եղել։ Անցյալ տարի եւ էս տարի սուբվենցիայով ներկայացրել եմ լուսավորության համար ծրագիր, վարչապետին էլ ասել եմ, որ գիշերային լուսավորություն անցկացնեն։ Երեք հեկտար հողամաս նախկինում ջրվել ա, բայց դրանից հետո տեղեկություն չունեմ՝ ով ա քանդել, էդ ինձ չի վերաբերում, բայց ջրաոռոգման համար ես միջազգային կազմակերպության եմ դիմել, որ ջրագիծ անցկացնեն, միաժամանակ սուբվենցիայով ծրագիր եմ ներկայացրել կառավարությանը։

- Լուսավորության ու ջրաոռոգման հարցերով կառավարությանը դիմել եք վերջին երկու տարիներին։ Իսկ նախորդող մոտ 15 տարիների՞ն ինչ եք արել։ Այլ խնդիրներ չկա՞ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր