Դեպի վեր

[Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ

newmag.am10/28/2019, 8:42

[Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ

Արտակ Ալեքսանյան – Դեյվիդ Իգնեշիուս, ո՞րն է Ձեր առաջին տպավորությունը գրքից, երբ այն առաջին անգամ հրատարակվեց գրեթե 20 տարի առաջ՝ 2001 թվականին:

Դեյվիդ Իգնեշիուս – Իմ առաջին արձագանքը …նախ շատ ուրախ էի, որ հայրս վերջապես թղթին հանձնեց այն պատմությունները, որոնք ես լսում էի մանուկ ժամանակ: Ես չէի կարող դրանք շարադրել այնպես, ինչպես ինքը, բայց ցանկանում էի, որ այդ պատմություններն ընթերցեն իմ երեխաները և իմ թոռները: Պատմությունն այն աշխարհի մասին է, որտեղ մեծացել է իմ հայրը: Իր յուրահատուկ հայացքով ու հումորով շարադրված: Դա մի աշխարհ է, որտեղ երիտասարդ ամերիկահայ տղան մեծացել է 1920-ական, 30-ական թվականներին, որից հետո գնացել է պատերազմ: Իմ կարծիքով այդ պատմությունները շատ յուրահատուկ էին: Շատ ուրախ եմ, որ հայ ընթերցողը կարող է կարդալ այս պատմությունը, ինչպես իմ երեխաներն ու թոռները կարդացին, և ծիծաղեն այն հատվածների վրա, որոնք գրված են հումորով, զգան այն, ինչ մենք ենք ապրել որպես ընտանիք: Այս իմաստով չափազանց երջանիկ եմ:

Ա. Ա. – «Հիմա մասամբ գիտեմ» վերնագրով գիրքը որոշակի առումով պատմություն է նաև Ամերիկայի հայկական համայնքի՝ հատկապես Կալիֆոռնիայի մասին: Երբ գիրքն ընթերցում էի առաջին անգամ, իմ առաջին արձագանքն էր. « Աստված իմ, Իգնեշիուսները շփվել և մտերիմ են եղել Սարոյանների հետ, նրանք ճանաչել են Ռուբեն Մամուլյանին, կարդացել են Մայքլ Առլենին»: Այս լեգենդար մարդկանց կալեյդոսկոպի ֆոնին դուք զգա՞ցել եք, որ Ձեր ընտանիքը շփվել է ամերիկահայ համայնքի լեգենդների հետ:

Դ. Ի. – Անձը, որին պետք է հիշատակեմ հայրիկիցս առաջ, պապս է՝ Հովսեփ-Պողոս Իգնատոսյանը: Մենք նրան կարճ HB էինք անվանում, որը ինչպես հիմա է ընդունված ասել, մեծ անհատ էր՝ կյանքից ավելի: Արջի պես հաղթանդամ էր, և Կալիֆոռնիայի հայկական համայնքի առաջնորդներից էր՝ ձևավորման ամենավաղ շրջանում: Այնպես պատահեց, որ նա տեղափոխվեց Գլենդել, և հայրս սիրում է ասել, որ Իգնատոսյանների ընտանիքն առաջին հայ ընտանիքն է, որը հաստատվել է Գլենդելում: Իմ պապը շատ խարիզմատիկ անձնավորություն էր, և դեպի իրեն էր ձգում ժամանակի ամերիկահայ բոլոր արվեստագետներին: Ճանաչում էր Վիլյամ Սարոյանին, որովհետև նրա հորեղբայրը՝ Արամ Սարոյանը, պապիկիս մոտ ընկերն էր: Սարոյանն ու պապս շատ կատակներ էին անում, տատիկիս հոգու հետ էին խաղում, օրինակ` սկսում էին ռադիոյի հաղորդավարների պես խոսել, և հարևան սենյակում նստած մեծ տատիս թվում էր, թե հայկական ռադիո է լսում: Պապիս ընկերներից էր օրինակ ամերիկահայ տաղանդավոր ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Հայրս պատմում է, որ պատանեկության տարիներին աշխատել է Մամուլյանի համար, և շատ զվարճալի պատմությունն է պատմում, թե ինչպես է փոստատար աշխատել Հոլիվուդի մեծ կինոստուդիաներում, ինչպես է մի անգամ նամակ տարել այն ժամանակ դեռևս Հոլիվուդի աստղ, դերասան Ռոնալդ Ռեյգանին:

Ա. Ա. – Ձեր հայրը նկարահանվել է նաև Մամուլյանի ֆիլմերում:

Դ. Ի. – Այո, նա երեխա ժամանակ նկարահանվել է ֆիլմերում, և մենք օրինակ` միշտ սպասում էինք, թե երբ են հեռուստացույցով Մամուլյանի ֆիլմերը ցուցադրելու, որ հորս տեսնեինք: Հիշում եմ, մի ֆիլմում հայրս մի տեսարանում է նկարահանվել, որտեղ երեխաները կռվում են բարձերով, միշտ սպասում էինք այդ տեսարանին ու բացականչում էինք. «Տեսեք, տեսեք, հայրի՛կը: Մեկ այլ ֆիլմում էլ հայրս նկարահանվել էր մի տեսարանում, որտեղ քայլում է կովբոյների քաղաքով և մի ռեպլիկ անում.« 50 դոլար», բայց դա մեզ համար շատ մեծ իրադարձություն էր, ու ամեն անգամ անհամբերությամբ էինք սպասում ֆիլմի այդ էպիզոդին: Հայրս շատ տաղանդավոր է՝ տարբեր ոլորտներում: Հայերը նրան ճանաչում են որպես ռազմածովային ուժերի նախարարի, որպես ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյայի: Անշուշտ, նրա որդին լինելով, չափազանց հպարտ եմ նրա ձեռքբերումների համար: Կարող եմ ավելացնել, որ այն ինչ ես գիտեմ, ու կիմանան նաև այս գրքի ընթերցողները, նա նաև արտիստ է՝ բառի լայն իմաստով: Նա բառերի և ձևակերպումների բացառիկ տաղանդ ունի, որով կարողանում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր