Դեպի վեր

Երևանում մեծարեցին իրանցի մեծանուն գրող Փարվին Էթեսամիին

armenpress.am03/15/2019, 2:18

Երևանում մեծարեցին իրանցի մեծանուն գրող Փարվին Էթեսամիին

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը իրանական գրականության մեծանուն գրող Փարվին Էթեսամիին մեծարեց նրան նվիրված միջոցառմամբ, որն անցկացվեց մարտի 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Սիրում եմ տարբեր ժողովուրդների գրականություն ընթերցել, բայց պետք է խոստովանեմ, որ Փարվին Էթեսամիի մասին միայն վերջերս եմ լսել: Դա պայմանավորված էր նրանով, որ խորությամբ չէի ուսումնասիրել դաշտը և այն հանգամանքով, որ թարգմանական գրականությունը սակավ է: Կարծում եմ` այսպիսի հանդիպումները լավ առիթ են այդ բացերը լրացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Անդրադառնալով գրադարանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բարեկամությանը` նա շեշտեց, որ իրենց համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Գրադարանի ֆոնդի առաջին պարսկերեն գրքերը տրամադրել է դեսպանատունը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ընդգծեց, որ Փարվին Էթեսամին պարսից գրականության խոշոր դեմքերից է: «Նա մեր գրականության ամենափայլուն կին ներկայացուցիչներից է. մեր գրականությունում կին ստեղծագործողները քիչ չեն, բայց Էթեսամին տարբերվում է բոլորից: Էթեսամիի ընկերներից մեկը, բնութագրելով նրան, ասել է, որ Փարվինը բարոյական բարձր արժեքների տեր, հարուստ հոգևոր ներաշխարհով, ընկերասեր, հավատարիմ ու համեստ անձնավորություն էր, մարդ, որը քիչ խոսում էր, շատ մտածում»,-ներկայացրեց խորհրդականը և պատմեց, որ գրողն անդրադարձել է իրանական հասարակությունում կանանց դերին, կրթությանը` նշելով, որ արևելքի ծանր հիվանդության միակ բուժումը երկարատև ու ճիշտ կրթությունը, դաստիարակությունն են:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով` Փարվին Էթեսամին այն ցուցիչն է, չափորոշիչը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի արժեք ունի կինն իրանական հասարակությունում:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` նա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր