Դեպի վեր

Ո՞ր դեպքում Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր կարծիքը կփոխի

168.am03/18/2019, 5:18

Ո՞ր դեպքում Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր կարծիքը կփոխի

168.am-ը դեռևս անցյալ շաբաթ տեղեկացրել էր, որ մինչ Օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Հայկ Մարությանի հրահանգով, հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում: Քաղաքապետարանի Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերն ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները:

Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունը նախաձեռնել է մանսարդների կառուցում՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ միջոցներով է պատկերացնում շինարարության իրականացումը, կամ արդյո՞ք խոսքը գնում է բացառապես նոր շինթույլտվություններ տալուն, որոնց միջոցով մայրաքաղաքի կենտրոնական փողոցների շենքերի մանսարդները պիտի հավասարեցվեն:

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, և դա պետք է լինի, այսպես կոչված, քաղաքի հինգերորդ ճակատը: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում: Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,- 168.amհրապարակումն այսպես է պարզաբանել Հ. Մարությանը:

Քաղաքապետը մի անորոշ հայտարարություն ևս արել է այսօր՝ նշելով, որ մանսարդների կառուցման համար քաղաքային իշխանությունն անպայմանորեն հարցնելու է տվյալ շենքի բնակիչների կարծիքը, և, որ իրենք գործի են անցնելու՝ միայն նրանց ցանկության պարագայում:

«Մենք սկսելու ենք մանսարդները կառուցելու գործընթացը, եթե ողջ շենքի բնակիչները համաձայն լինեն դրա հետ»,- այսօր հավելել է քաղաքապետը:

Մինչ քաղաքապետարանը կներկայացնի այս գործողությունների համար նախատեսվող քայլերն ու ժամկետները և կպարզաբանի, թե ըստ էության ի՞նչ է ցանկացել ասել քաղաքապետն իր այսօրվա հարցազրույցում, հարկ ենք համարում ներկայացնել անդրկուլիսյան քննարկումներից որոշ դրվագներ, որոնք մանսարդների խնդրահարույց թեմայի շուրջ քաղաքապետարանում ծավալվող բանավեճն ավելի են թեժացրել վերջին շրջանում:

168.am-ի աղբյուրներին հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ մանսարդների կառուցման թղթաբանությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր