Դեպի վեր

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության վտանգները

hetq.am09/25/2018, 6:48

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության վտանգները


Սեպտեմբերի 22-ին Իրանի Խուզիստան օստանի Ախվազ քաղաքում անցկացվող զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։ Սպանվել է 24 մարդ՝ 12 զինվորական, 12 խաղաղ բնակիչ։ Մոտ 50 մարդ վիրավորվել է։ Բոլոր ահաբեկիչները չեզոքացվել են։

Իրանում սկսված տնտեսական անկումը վտանգավոր աստիճանի է հասնում, պարբերաբար ցույցեր և բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Վիճակը լրջանում է Սիրիայում պատերազմական գործողություններին մասնակցող զինյալների ֆինանսավորման հսկայական ծախսերի պատճառով։ Իրանը չի կարող դադարեցնել Սիրիային օժանդակությունը՝ առանց կորցնելու իր տարածաշրջանային վարկը և զիջելու աշխարքաղաքական դիրքերը։

ԱՄՆ կողմից սկսված տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթ արտահանող ծովային փոխադրամիջոցները անջատված ազդանշանային համակարգերով են նավարկում, իսկ նավթի առևտուրը կանխիկ գումարներով է կատարվում։ Ստեղծված վիճակը բավակաին լուրջ է և կարող է երկիրը ցնցումների առաջ կանգնեցնել, ինչը լուրջ ապակայունացնող ազդեցություն է կարող ունենալ նաև Արցախի ռազմաճակատում, եթե Իրան-Արցախի սահմանի վերահողությունը թուլանա։

Ովքե՞ր են Ախվազում ահաբեկչություն իրականացրած զինյալները և ում կողմից են վերահսկվում

Ախվազն Իրանի արևմուտքում գտնվող Խուզիստան օստանի կենտրոնն է, բնակչությունը՝ մեկ միլիոնից ավել, ճնշող մեծամասնությունը արաբներ են։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի ջանքերով Իրանում ստեղծվում են արաբներից կազմված ահաբեկչական խմբավորումներ, մասնավորապես Ախվազի Ազգային Դիմադրության ճակատը, որոնք մինչ այժմ պահպանում են իրենց գոյությունը։ Հենց այդ կազմակերպությունն է գործողության համար պատասխանտվություն ստանձնել։

Իրանը, իր հերթին, այդ պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի քրդերին ու շիականներին։ 2005 թվականին արաբական ահաբեկչական կազմավորումները Իրանում տեռորիստական մի քանի նշանակալի գործողություններ են իրականացրել։ Ըստ Իրանի պաշտոնական մեղադրանքների՝ այդ կազմակերպությունները ֆինանսավորվում ու ուղղորդվում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ կողմից։

Հաշվի առնելով Իրանում և ողջ ռեգիոնում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ նման ահաբեկչական գործո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր