Դեպի վեր

Let’s talk about six. Մրցավազքի երկրորդ եթերաշրջանի հավանական սցենարները

armsport.am09/23/2019, 10:30

Let’s talk about six. Մրցավազքի երկրորդ եթերաշրջանի հավանական սցենարները

Let’s talk about six baby, let’s talk about you and me…Հենց այս երգի մոտիվներով Յուրգեն Կլոպը ազդարարեց նախորդ մրցաշրջանի իր տրիումֆատիկ հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Ժամանակն է եկել խոսել ուրիշ 6-ի մասին։ Այո՛, լիգայի խաղարկությունում 6 գավաթ ունենալը մեծագույն ձեռքբերում է «մերսիսայդցիների» համար, բայց մենք հո՜ գիտե՞նք, թե ինչի մասին են լուռ ու բարձրաձայն երազում «Լիվերպուլի» երկրպագուները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային վեց տուրերը եկան լուսավորելու, որ նախորդ մրցաշրջանից հայտնի դարձած ու ռուսական «ну погоди»-ի ձևաչափով անցկացվող չեմպիոնական մրցավազքը դարձյալ ունենալու է երկու հերոս։ Դե իհարկե, խոսքը «Լիվերպուլի» ու «Ման․Սիթիի» մասին է։

«Լիվերպուլի» «ոչինչ չասող» ռեկորդները մեկնարկում

«Էնֆիլդի» տիրակալները դարձյալ ԱՊԼ-ում սկսել են գերազանց կերպով։ Մեկնարկային վեց խաղերում վեց հաղթանակ «Լիվերպուլը» երբեք չէր տարել իր պատմության ընթացքում ԱՊԼ-ում։ Սա իսկապես տպավորիչ ռեկորդ է, բայց այն ոչինչ չի ասում դեռևս։ Նախորդ մրցաշրջանում «մերսիսայդցիները» «պայթեցրել» էին վիճակագրական Opta-ի Twitter-յան էջը։ Դա մոտավորապես դեկտեմբերն էր։ Opta-ն գրում էր ու գրում, որ մինչ սուրբծննդյան տոները նման արդյունք գրանցած երկու թիմ է եղել նախկինում, երկուսն էլ չեմպիոն են հռչակվել արդյունքում։ Բայց «Լիվերպուլը» դա չարեց։ Մեծ հաշվով թվերն ու վիճակագրությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ առաջնությունը ավարտվում է վերջին տուրում, վերջին պահին ու հաղթում է նա, ով այդ ռեկորդների մեջ ավելի շատ միավոր է վաստակում։

Ինչու՞ նրանք և ուրիշ ոչ մեկը

Հեղինակավոր Goal-ը դեռևս երրորդ տուրից հետո «որոշեց», որ ԱՊԼ-ում չեմպիոնության համար պայքարը ծավալվելու է այս երկու թիմերի միջև։ Ինչու՞։ Փորձենք հասկանալ։ Անգլիական թվացյալ թոփ-6-ի մեջ ամենակայուն ֆուտբոլը ցուցադրում են հենց «Ման․ Սիթին» և «Լիվերպուլը»։ «Չելսին» վերակազմավորման փուլում է։ Ֆրենկ Լեմպարդը մեծ տեղ է տվել երիտասարդներին ու ինչպես օրեր առաջ ասաց Յուրգեն Կլոպը․ «Նրանք չեն խաղում նրա համար, որովհետև երիտասարդ են, այլ խաղում են նրա համար, որովհետև արժանի են»։ Եվ իսկապես, «կապույտները» փայլուն երիտասարդություն ունեն ի դեմս Տեմմի Աբրահամի, Քրիստիան Պուլիշիչի, Մեյսոն Մաունտի։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ դժվար է պատկերացնել, որ «Չելսին» ի զորու կլինի պայքարել չեմպիոնության համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» սարսափելի վիճակում է: Երեկ «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Sky Sports-ի եթերում խոստովանեց, որ 2018-ի դեկտեմբերին նա արժանի էր հեռացվելուն: Ժոզեի կարծիքով, սակայն, վատն այն է, որ հիմա ՄՅՈւ-ն ավելի վատ վիճակում է: Եվ իսկապես. «Ման. Յունայթեդին» նայելիս հասկանում ես, որ այդ թիմը ոչ թե չեմպիոնության համար չի կարող պայքարել, այլ նաև մեծ դժվարությունների է առերեսվելու ՉԼ գոտում հայտնվելու պայքարում:

Այդ նույն Ժոզեն այդ նույն Sky sports-ի եթերում մրցաշրջանի մեկնարկում ասաց հետևյալը. «Չեմպիոնության համար չորս թիմեր կարող են պայքարել՝ «Ման. Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Ման. Սիթի B-ին», որովհետև երբ ես նայում եմ նրանց երկրորդ կազմին, իսկապես հասկանում ես, որ նրանք ի զորու են չեմպիոնության»: Ժոզեն ճիշտ «կրակեց» նաև այստեղ՝ փոքրիկ բացառությամբ: Պատասխանի բնույթը նրանում էր, թե որ թիմի կազմն է ի զորու անցնել այս երկար մարաթոնը, որի վերջում չեմպիոնական գահն է: «Խցանների» անշուք մեկնարկը «Տոտենհեմը» վերջին տարիներին Անգլիայում ամենակայում ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է:

Պոչետինոյի տղաները 6 խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր