Դեպի վեր

Գետափում կրկին բնակարանամուտ է նշվել

panarmenian.net05/20/2022, 2:06

Գետափում կրկին բնակարանամուտ է նշվել

20 մայիսի 2022 - 18:05 AMT

PanARMENIAN.Net - Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:

Հերթական շրջայցով՝ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հյուրընկալվել են Հովսեփյանների նորակառույց տանը: Երիտասարդ ընտանիքը, հինգ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի և գործընկերների աջակցության շնորհիվ, կառուցել է տան միջնապատերը, տանիքը, ավելացրել է ննջասենյակների թիվն ու հիմնանորոգել հատակը:

«Երկար տարիների երազանքը վերջապես իրականություն է դարձել. վերջապես հանգստություն ենք ձեռք բերել: Նոր տան հետ նոր երազանքներ են ծնվել... արդեն հասցրել ենք այս տանն իրական երջանկություն վայելել», - ասել է Վարդիթերը՝ ընտանիքի մայրը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Բնակարանաշինության տասնամյա ծրագրի դրական ազդեցությունը զգացել են Հայաստանի բոլոր մարզերում ապրող մարդիկ:

«Ամեն մեկն իր անցնելիք ճանապարհն ունի, բայց կա մի հատված, որտեղ բոլորրիս ուղին խաչվում է. դա երկրի զարգացման ճանապարհն է: Սա մի ծրագիր է, որի հիմքում օգտակար լինելու ռազմավարություն կա: Մարզերում ապրող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Երկար տարիներ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Երբեմն առաջին հայացքից փոքրիկ թվացող որոշումը կարող է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր