Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյան. Ալիևի կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք

panorama.am07/29/2020, 7:12

Ռոբերտ Քոչարյան. Ալիևի կապրիզների գերի չպետք է դառնանք երբեք

«1988 թվից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշմոն սկզբունքի հիմքի վրա։ Սա է Արցախի հարցի լուծման բանալին»,-երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է։ Այս դաշտում, այս սկզբունքի շրջանակներում այս հարցը Հայաստանի համար բարենպաստ լուծում չունի։

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց՝ 88-ից ի վեր չի եղել որևէ ադրբեջանցու հայտարարություն, որ Ղարաբաղը կարող է և ինքորոշվել։

«Նման հայտարարություն, նման դեպք չի եղել։ Հիմա իշխանության կողմից առաջ քաշված բանաձևերի համաձայն, կամ Ղարաբաղը պետք է հրաժարվի անկախությունից, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի Ղարաբաղի ամբողջությանը։ Ես ոչ Ադրբեջանում եմ տեսնում նման մտադրություն, ոչ Ղարաբաղում եմ տեսնում նման մտադրություն։ Հիմա հարց է առաջանում, ի՞նչ սկզբունքների շուրջ այս հարցը պետք է ստանա իր լուծումը։ Ինձ համար հասկանալի չէ, և սա մեծ մտահոգություն է առաջացնում ինձ մոտ, քանի որ մենք հնարավորություն ենք տալիս համանախագահներին իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ այս հարցի կարգավորման վերաբերյալ»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը պատահական չի համարում, որ վերակենդանացվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը, պատահական չի նաև, որ Հայաստանի նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն կամ բնակչություն։

«Սա բավականին հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հետ։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ պատահականություն չէ՞։ Միգուցե պատահականություն է։ Բայց շատ մտահոգիչ պատահականություն է»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ ավելացնելով, իրեն անհգաստացնում է ամեն բան, որը տրամաբանված չէ, քանի որ չտրամաբանված ելույթներում տեսնում ես միտումնավորություն կամ էլ կարգավորման էությունը չհասկանալը, որոնք երկուսն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր