Դեպի վեր

Հանգուցային կետ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում

1in.am04/19/2019, 10:36

Հանգուցային կետ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Ակնառու է, որ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր անմիջապես որսացել են պահն ու փորձում են բավականին աշխույժ քարոզչական հարթությունում միավորներ հավաքել ԱԱԾ-ն ընդդեմ Դավիթ Սանասարյանի պայմանականորեն վերնագրվելիք գործից: Ընդ որում, խնդիրն այս դեպքում կարծես թե երկուստեք շահեկան իրավիճակի մասին է: Երբ Դավիթ Սանասարյանն ու նրա ընկերները հայտարարում են, որ նա անմեղ է, չէր կարող որևէ անօրինական բան անել և գործը շինծու է, նախկին իշխանության տարբեր շրջանակներ հենվելով դրա վրա ասում են, թե այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չեն շինծու գործեր հենց նախկին իշխանության հանդեպ, եթե դրանք հնարավոր են ընդհանրապես: Այդպիսով, կամա, թե ակամա, մեղադրվող կողմը տալիս է նախկին իշխանության քարոզչությանն այդ փաստարկը:

Եթե ԱԱԾ-ն ապացուցի մեղադրանքը, ապա այս դեպքում էլ փաստարկ է դառնում այն, որ նոր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են կոռումպացված և ըստ նույն տրամաբանության կպնդվի, թե այդ դեպքում ինչպե՞ս բացառել, որ չեն կարող լինել այլ բարձրաստիճան կոռումպացվածներ: Այն, որ կա բացահայտում, դա չի կանգնեցնի տեղեկատվական այդ արշավը: Այդ ամենն անշուշտ չպետք է կանգնեցնի թե մեղադրող, թե մեղադրվող կողմին՝ մեկին մեղադրանքը ապացուցելու և հանրությանը բացահայտված և համոզիչ ապացուցողական բազայով գործ ներկայացնելու համար, իսկ մյուսին՝ մեղադրանքը համոզիչ հերքելու և պաշտպանվելու: Բայց ակնհայտ է, որ իրավիճակը հանգուցային է այն իմաստով, որ վկայում է ներիշխանական և ներքաղաքական իրավիճակում որոշակի նոր մեկնակետի մասին:

Այլ կերպ ասած, այս կետում որևէ բան ոչ միայն չի ավարտվում,այլ դեռ նոր է սկսվում: Եվ խոսքը լոկ ներիշխանական հարաբերությունների մասին չէ: Ընդ որում, այստեղ պետք է արձանագրել, որ կողմերը երկուսն էլ չեն, կա նաև առողջապահության նախարարությունը, քանի որ քրգործը հարուցվել է նախարարի դիմումի հիման վրա և կապված է եղել համակարգում ՊՎԾ ստուգումների հետ:

Այդպիսով, աղմկոտ կոռուպցիոն գործը՝ անկախ իր վերջնարդյունքից, իր ընթացքով կարող է բավականին լուրջ ներքին տրանսֆորմացիաների առիթ կամ հիմքեր ստեղծել իշխանության ներսում: Ի վերջո, սա թավշյա հեղափոխությունից հետո խոշորագույն կոռուպցիոն սկանդալ է և հաշվի առնելով նաև դրա վերաբերյալ մամուլում սպրդող ամենատարբեր վարկածների առկայությունը, արդեն բավական բարդ է կանխատեսել, թե այդ հանգամանքը հոգեբանական իմաստով ինչպիսի վարքագիծ է թելադրելու իշխանության այլ սուբյեկտների, կառավարման համակարգի այլ կառույցների մոտ: Ընդհանուր առմամբ իհարկե պետք է արձանագրել մի բան, որ ցանկացած իշխանություն հենվում է շահերի բախման վրա և դա անխուսափելի է: Չկա բառի բուն իմաստով միատարր և մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր