Դեպի վեր

ՀԱԿ-ը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրների արդարացմանը

azatutyun.am02/12/2019, 12:48

ՀԱԿ-ը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրների արդարացմանը

Հայ ազգային կոնգրեսը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով մեղավոր ճանաչված ընդդիմադիրը, որը նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարն էր, դատապարտվել էր մեկ տարի վեց ամիս ազատազրկման։ Կես տարի կալանաքի տակ անցկացնելուց հետո դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել։

Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ նման դիմում ներկայացնելու համար առիթ է հանդիսացել Եվրոպական դատարանի վճիռը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ըստ որի ստրասբուրգյան դատարանը ընդգծել էր բացառապես ոստիկանական ցուցմունքներով մեղադրական դատական ակտ կայացնելու փաստը, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ոչ իրավաչափության հարցը, որը, ինչպես նշված էր վճռում, կարող է անդրադառնալ այլ ընդդիմադիր գործիչների վրա։

«Թե ինչու Վերաքննիչ դատարան, որովհետև կոնկրետ Վահագն Հայոցյանի գործով առաջին ատյանով էր վճիռը օրինական ուժի մեջ մտել, և նոր հանգամանքներով բողոքը պետք է բերվեր վերադաս դատարանին, տվյալ դեպքում՝ Վերաքննիչ քրեական դատարանին: Առաջիկա օրերի ընթացքում մենք առաջին արձագանքը կստանանք դատարանից: Եթե վարույթ ընդունվեց բողոքը, ինչի ակնկալիքը ունենք, ապա դատարանում բողոքի քննարկումից նաև ակնկալում ենք արդարացման որոշում: Իսկ եթե հանկարծ դատարանը կորոշի, որ այս գործը վարույթ ընդունելու ենթակա չէ, մենք կշարունակենք, իրավական ճանապարհով այդ բողոքը բոլոր ներպետական դատական ատյաններով կտանենք»:

Խաչատրյանը պնդում է, որ Վահագն Հայոցյանի գործով ոստիկանական ցուցմունքները շատ տարօրինակ են եղել. - «Ասում էին, որ պարոն Հայոցյանը դիմադրել է իրենց օրինական պահանջը կատարելու ժամանակ, բայց նույն ոստիկաններին նույն օրը նույն ժամին նույն պահին դիմադրել էին քաղաքի տարբեր վայրերում։ Հետագայում էդ ոստիկանները պաշտոնի բարձրացում ստացան։ Մենք ունենք ամբողջական բազան սուտ ցուցմունք տված ոստիկանների և այդ տեղեկատվությունը առաջիկայում նաև կհրապարակենք»:

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, 73-ամյա Վահագն Հայոցյանը կարծում է, որ իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի բացահայտման գործն այլ ընթացք կունենա։

Նա ասաց, որ իր դեմ ցուցմունք տված ոստիկանները մեկը մյուսից տարբերվող ցուցմունքներ են գրի առել․ - «Նույն ժամին ութ տեղից ինձ բռնել եք, ո՞նց ա եղել․․․ Ծեծել են, ինչքան կարացել են»:

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին պնդեց, թե 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ այս մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է միայն առավոտյան, երբ աշխատանքի է գնացել։

Ալումյանն աս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477478
EUR525530.5
RUR7.47.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր