Դեպի վեր

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

armtimes.com04/1/2020, 5:12

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին է հայտարարել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:

«Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին` համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով:

«Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար ՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին:

Ըստ պետքարտուղարության, Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին , հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր