Դեպի վեր

ԱՄՆ աննախադեպ հայտարարությունը միջնորդության վերաբերյալ

1in.am03/15/2019, 1:36

ԱՄՆ աննախադեպ հայտարարությունը միջնորդության վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել «Լիդիան» ընկերության և Հայաստանի կառավարության միջև: Խոսքը Ամուլսարի հանքավայրի խնդրի մասին է, որի պատմությունն արդեն բավական հայտնի է և ծավալվում է թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի ամիս: Բնապահպանները և հարակից համայնքների բնակիչները փակ են պահում հանքի ճանապարհները: «Լիդիան» ընկերությունն օրերս հայտարարեց Հայաստանի կառավարության հետ ունեցած վեճի մասին՝ հայտնելով, որ դիտարկում է միջազգային դատարան դիմելու հարցը: «Լիդիանը» միաժամանակ նշում էր, որ դեռևս պատրաստ է քննարկել և գալ, այսպես ասած, արտադատարանական համաձայնության:

Հայաստանի կառավարությունը վաղուց հայտարարել է, որ կարիք կա միջազգային անկախ փորձաքննության՝ որոշում կայացնելու համար՝ հանքը պետք է շահագործվի՞, թե՞ կան վտանգներ ջրային ավազանի համար: Իրավիճակը արդեն ամիսներ շարունակ առկախված է օդում և փաստորեն կարող է վերածել Հայաստանի դեմ միջազգային տնտեսական արբիտրաժի, ինչը ցանկալի չէ, մի կողմից՝ խոշոր տուգանքների պատճառով, մյուս կողմից՝ ներդրումային իմիջի: Տուգանքի պարագան իհարկե այն դեպքում, եթե «Լիդիանը» հաղթի դատը՝ ապացուցելով, որ իր աշխատանքը արգելափակել են անհիմն, իսկ եթե հաղթի կառավարությունը, բնականաբար չի լինի տուգանք: Սակայն բոլոր դեպքերում ներդրումային վարկանիշի հարցը կառաջանա, քանի որ որևէ կառավարության, հատկապես տնտեսական ներդրումային գրավչության խնդիր ունեցող երկրի կառավարության համար անցանկալի է դառնալ խոշոր միջազգային ընկերության հետ դատական գործընթացի մասնակից:

«Լիդիանի» նախագիծը Հայաստանում մինչ այժմ եղած խոշորագույն արևմտյան ներդրումն է՝ մոտ 400 միլիոն դոլար, որը, սակայն, փաստորեն մնացել է կիսատ: Նախագծի հանդեպ ԱՄՆ-ը միշտ ցուցաբերել է ուշադրություն, այս ամիսներին հարցը բարձրացրել մի քանի անգամ, սակայն փաստորեն առաջին անգամ է հայտարարում, որ պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր