Դեպի վեր

Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել

newmag.am12/5/2018, 12:36

Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել

Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բի-Բի-Սիի ռուսական ծառայությանը։

«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողություններն օկուպացիոն գծում, որտեղ օրական մարդ են առևանգում, և քանի դեռ այդ գիծը մշտական վտանգ է ներկայացնում, քանի դեռ սողացող օկուպացիա է իրականացվում դեպի մեր տարածքի խորքն՝ ավելի ու ավելի մոտենալով Թբիլիսիին, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության վերականգնմանը խանգարող գործոնների թվում նա նշել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը։

Ըստ նրա՝ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել, սակայն՝ Արևմուտքի պարտադիր մասնակցությամբ։

«Եթե Արևմուտքը՝ Եվրոպան, և մեր ամերիկացի գործընկերները երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ ինչ-որ ձևով, մենք այդտեղ կլինենք և ուշադիր կվերահսկենք իրավիճակը, որպեսզի չտուժեն մեր սկզբունքները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանն այսօր եվրոպամետ երկիր է։

«Մենք Արևմուտք ենք, մենք Եվրոպա ենք», – ընդգծել է նա։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ ինքը եվրոպամետ նախագահ է լինելու և չի պատրաստվում Ռուսաստանի և Եվրոպայի միջև հավասարակշռության ձգտել։

Վլադիմիր Պուտինի մասին

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Պուտինը փոխվել են, նրանք այնպիսին չեն, ինչպես 2005թ-ին, երբ Վրաստանը բանակացություններ էր վարում Ռուսաստանի հետ ռազմական բազաները դուրս բերելու շուրջ։

«Չեմ կարծում, որ այսօր Պուտինը կհամաձայներ բազաները դուրս բերել։ 2008թ-ի պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Ռուսաստանը որպես անկախ պետություն ճանաչեց Վրաստանի երկու օկուպացված շրջաններ, և դա ծածկում է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած հնարավորություն», – ասում է Զուրաբիշվիլի։

Նրա խոսքով՝ 2005թ-ին, երբ ինքը գլխավորում էր Վրաստանի ԱԳՆ-ն, Թբիլիսիի համար պայմաններն ավելի ձեռնտու էին, քան հիմա։ «Այսօրվա պայմաններում, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ տրամադրվածությունը, Վրաստանը չի կարող նրա հետ դեմ առ դեմ մնալ։ Մենք պետք է մեր գործընկերների հետ էլ ավելի մոտ լինենք, զգանք նրանց ներկայությունը մեր թիկունքին», – ընդգծել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանը չպետք է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ միայնակ մտնի, դա պետք է անել արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ միայն։

Կարդացեք նաև.

Վրաստանի նախագահի ընտրություն. այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին Ռուսերենն այսօր Վրաստանում. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք ՄՆ նախկին պետքարտուղար. «Մենք Սաակաշվիլիին ասել ենք, որ ռուսները կարող են Վրաստան ներխուժել, սակայն դուք չպետք է պատասխանեք» Խորհրդային մտածողության փոփոխման մասին

Զուրաբիշվիլին պատրաստվում է ակտիվ լինել ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլ նաև երկրի ներսում, հայտարարել է նա Բի-Բի-Սիին։

Եվ այնուամենայնիվ, առաջին բանն, ինչում նա տեսնում է իր առաքելությունը, միջազգային քաղաքականությունն է։ «Իմ նպատակն աշխարհի քարտեզի վրա Վրաստանն առավել նկատելի դարձնելն է», –...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր