Դեպի վեր

Երևանում 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքով

armenpress.am07/20/2019, 2:00

Երևանում 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանգահարել է և հայտնել, որ որդին դանակով սպառնում է իրեն: Նույն օրը Ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում դանակահարություն է եղել: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, համաձայն որի՝ կտրած- ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ՝ 1960թ. ծնված տղամարդ և 1958թ. ծնված կին, ինչպես նաև՝ 1992թ. ծնված երիտասարդ, ով հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը և մեծաթիվ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու վերաբերյալ: 60-ամյա կինը և 59-ամյա տղամարդը ճանաչվել են տուժող:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձինք ընտանիքի անդամներ են:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր