Դեպի վեր

Ապահեղափոխություն՝ հեղափոխության հաղթանակի գրավականը

1in.am02/17/2019, 5:12

Ապահեղափոխություն՝ հեղափոխության հաղթանակի գրավականը

Հեղափոխությունը, որպես այդպիսին, չափազանց բարդ ու բազմաշերտ գործընթաց է։ Այն ուղղահայաց և հորիզոնական վեկտորներով թիրախավորում է հանրային կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ ցնցելով և երբեմն էլ շարքից հանելով նույնիսկ ամենակենսունակ ինստիտուտներն ու համակարգերը։ Հայկական թավշյա հեղափոխությունը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ, քանի որ նույնիսկ անարյուն ու խաղաղ հեղափոխական շարժումն արդեն իսկ ուժգին կաթված է հանրության համար։

Եթե հեղափոխության բռնկումը ժամանակագրական տեսանկյունից հնարավոր է արձանագրել, ապա դրա ընթացքն ու ավարտը չափազանց դժվար է կանխորոշել։ Այսինքն՝ գործընթացը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից՝ հայտնվելով անկասելի ու անկանխատեսելի շրջապտույտի մեջ։ Փաստորեն հեղափոխությունը երբեք հենց այնպես չի ավարտվում, ու ոչ ոքի հայտնի չէ, թե երբ այն կավարտվի։

Օրինակ՝ 1917 թ․Փետրվարյան հեղափոխությունից հետո թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է՝ ինքնակալությունը տապալվել է, ցարը հրաժարվել է գահից, իսկ ժամանակավոր կառավարությունն էլ պետությունը առաջնորդում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Բայց ո՛չ, բանից պարզվում է, որ ոչինչ էլ չէր ավարտվել, և ամեն ինչ դեռ առջևում էր։

Նույն օրինաչափությունը կարող ենք նկատել նաև Ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքի մեջ, որը, փաստորեն, վերջնականապես կանգնեցրեց միայն գեներալ Բոնապարտը։

Այսինքն՝ հայկական հեղափոխության վերջնական արդյունքներն էլ դեռևս հստակ չեն, և չափազանց բարդ է կանխատեսումներ իրականացնել դրա վերջնական ավարտի ու արձանագրած նվաճումների վերաբերյալ։ Գուցե այն արդեն իսկ ավարտվել է։ Անկախ ամեն ինչից, մենք ակնկալում ենք, որ հեղափոխական Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կկարողանա սահուն կերպով անցում կատարել հեղափոխական շրջափուլից դեպի պետականաշինության կայուն շրջափուլ։

Անցելով առաջ՝ արձանագրենք, որ հեղափոխության գլխավոր բարդությունը ոչ թե դրա բուն ընթացքն է, այլ հեղափոխական ուժգին կաթվածի հետևանքների հաղթահարումը կամ, այլ խոսքով ասած, վերականգնողական շրջափուլը։ Այստեղ գործում է պատերազմներին հաջորդող ընթացքի տրամաբանությունը, չէ՞ որ ռազմական կոնֆլիկտներն էլ խոր ցնցում են ցանկացած հանրույթի համար, և պատերազմներից հետո պետությունը վերականգնվելու, պատերազմի կործանարար հետևանքները չեզոքացնելու պարտադրանքի առջև է կանգնում։

Այս տեսանկյունից Հայաստանն էլ բացառություն չէ։ Ինչպես վերևում նշեցինք, ՀՀ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, պետք է ցատկ իրականացնի ապակենտրոն հեղափոխությունից դեպի կենտրոնացված պետականաշինություն։ Հենց այս ցատկն էլ այդ վերականգնողական գործընթացն է։

Պատերազմներն ու հեղափոխությունները ունեն ևս մեկ չափազանց կարևոր ու նույնանման առանձնահատկություն։ Պատերազմներից հետո, որպես կանոն, պետությունները կանգնում են չափազանց վտանգավոր մի մարտահրավերի առջև, որն է՝ ռազմաճակատից վերադարձած զորահրամանատարների քաղաքական ու տնտեսական հավակնությունների բավարարումը։ Կարծես թե օրինաչափություն լինի, ռազմական գործողություններում պետությանը մեծագույն ծառայություններ մատուցած զինվորականները խաղաղ պայմաններում ապակայունացնում են պետության ներքին կյանքը՝ դառնալով վտանգավոր քաղաքական գործոն։ Այս երևույթի հետ առերեսվել են նույնիսկ այնպիսի կայացած երկրներ, ինչպիսին են՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և եվրոպական մի շարք պետություններ։ Հայաստանը նույնպես այս տեսանկյունից բացառություն չէ։

Գրեթե նույն օրինաչափությունը տեսնում ենք նաև հեղափոխություններին հաջորդող շրջափուլերում։ Հեղափոխության հաղթանակի գործում ներդրում ունեցած մարդիկ հաճախ քաղաքական հավակնություններ են դրսևորում՝ ցանկություն հայտնելով մասնակից դառնալ պետության կառավարման գործընթացին։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է հեղափոխութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր