Դեպի վեր

Մեյը պահպանել է պաշտոնը, բայց «Բրեքզիթ»-ի խնդիրը չի լուծվել

azatutyun.am01/18/2019, 5:36

Մեյը պահպանել է պաշտոնը, բայց «Բրեքզիթ»-ի խնդիրը չի լուծվել

«Մենք կատարելու ենք «բրեքզիթի» հարցով մեր խոստումը»

Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած «Բրեքզիթ»-ի գործարքը, 432 դեմ և 202 կողմ քվեների հարաբերակցությամբ, հունվարի 15-ին մերժվել է, սակայն, մեկ օր անց կառավարությունը 325 կողմ և 306 դեմ քվեներով վստահություն է ստացել:

Մեյը երեկ գոհունակություն է հայտնել քվեարկության արդյունքի կապակցությամբ և ասել է, որ մտադիր է իրականացնել «Բրեքզիթ»-ի հանրաքվեով ստանձնած Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու դժվար պարտավորությունը:

«Եվ այո, մենք կատարելու ենք ժողովրդին տված մեր խոստումը հանրաքվեի որոշումն իրականացնելու և Եվրոպական միությունից դուրս գալու մասին», - ասել է Մեյը:

Վարչապետն առաջարկել է ընդդիմադիր կուսակցություններին՝ անհապաղ բանակցել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Գործարքը պաշտոնապես մեռած է»

Ընդդիմադիր լեյբորիստների լիդեր Ջերեմի Քորբինը երկու դիպուկ բառով է բնութագրել «Բրեքզիթ»-ի գործարքն՝ այն անվանելով «պաշտոնապես մեռած»:

Մեյն ասել է, որ արդեն զրուցել է լիբերալ-դեմոկրատների ղեկավար Ուինս Քեյբլի, Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար Իեն Բլեքֆորդի և Ուելսի շահերը ներկայացնող «Փլայդ Քամրի» կուսակցության ղեկավար Լիզ-Սևիլ Ռոբերտսի հետ:

Մեյն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ լեյբորիստների ղեկավար Քորբինը դեռ չի արձագանքում բանակցելու առաջարկին:

«Բրեքզիթ»-ի գործարքի մերժումը համարվում է խորհրդարանի Համայնքների պալատում կառավարության ամենածանր պարտությունն արդիական Բրիտանիայի պատմության ընթացքում:

Վատագույն տարբերակը՝ «կոշտ «Բրեքզիթ»

«Բրեքզիթ»-ի ժամկետը մարտի 29-ն է, եթե մինչ այդ գործարք չկնքվի, կամ չընդունվի ժամկետը ևս մի քանի ամսով երկարաձգելու որոշում, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության հարաբերությունները կթևակոխեն «կոշտ բրեքզիթի» փուլ. Բրյուսելը կպահանջի մաքսակետ և անցակետ տեղակայել Եվրամիության անդամ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին, ինչը կարող է բորբոքել իռլանդական հին հակամարտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր