Դեպի վեր

«Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում». Մենուա Հարությունյան

slaq.am02/12/2019, 8:00

«Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում». Մենուա Հարությունյան

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան այսօր խորհրդարանում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկումը, որտեղ թռիչքային տնտեսական զարգացման, խոշոր եղջերավորների հեղափոխական կաթնատվության, թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա: Բայց չէ՞ որ խոստացել էին:

- Կառավարության ծրագիրն ուղղակիորեն ցույց տվեց , որ ամիսներ շարունակ բարձրաձայնում էին, և ոչ միայն ես, որ ընդդիմադիր Նիկոլի և վաչապետ Նիկոլի պատկերացումների և ընկալումների միջև խզվածություն կա: Այն, ինչն ընդդիմադիր հարթակից Նկոլը խոսում էր , և այն պատկերացումները , որն ուներ պետության մասին , իրականությանը չէին համապատասխանում: Եվ կարող ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելիս Նիկոլը եղել է պոպուլիստ և փաստացի խաբել է սեփական ժողովրդին՝ միգուցե, նաև իրականությանը չտիրապետելով: Հիմա, երբ ինքն արդեն վարչապետի աշխատասենյակում է և իրականությունը տեսնում է, հասկանում է, որ այն, ինչ ժամանակին ասում էր , ուղղակի, իրատեսական չէ, այլ իրատեսական է այն, ինչն ինքն այսօր գրել է կառավարության ծրագրում: Իհարկե, մեծ հաշվով կարող ենք համարել, որ դե հիմա մարդը չի պատկերացրել , եկել է իշխանության , սկսել է պատկերացնել խնդիրների ծավալը և Հայաստանի ռեսուրսներն ու իմունիտետը և հիմա ավելի իրատես է: Բայց այստեղ կա քաղաքական խնդիր, որովհետև նոր իշխանության է եկել՝ հասարակությանը մեծ խոստումներ տալով և մեծ սպասումներ արթնացնելով: Հիմա, բնականաբար հասրակության գիտակից և և վերլուծելու կարողություն ունեցող հատվածն իր մեջ հարց է տալիս , ասում է՝ կներես, եթե դու եկել ես նույն բանն անես , ինչ նախկինները, , էհ անում էին այդ մարդիկ: Եվ մեծ հաշվով այնպես չէ , որ դու ավելի պրոֆեսիոնալ մենեջեր ես , քան , դիցուք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այստեղ հասարակության մոտ առաջանում է հիասթափություն, որովհետև տեսնում է, որ այդ ծրագիրը և իրենց տրված խոստումներն իրար հետ որևէ կապ չունեն: Կարծում եմ՝ հիասթափության ալիքը հասարակության մոտ ավելի է մեծանալու, որովհետև Նիկոլի իշխանության ամեն հաջորդ օրը հասարակությանն ապացուցելու է, որ տարիներ շարունակ իրեն խաբել են , և այն խոստումները , որ տրվել են իրեն ուղղակի անիրատեսական են եղել:

- Այսինքն կարծում եք, որ էյֆորիան անցնում է և հանրությունը սկսելու է սթափ գնահատականնե՞ր տալ:

- Կարող ես հանրությանը մտցնել ինչ-որ էյֆորիայի դաշտ և դրանից օգտվելով՝ արագ-արագ ինչ-որ բաներ մարդկանց խաբես, բայց ժամանակ անց հասարակությունը սթափվելու է և ասելու է՝ ընկեր բա ու՞ր է քո առաջարկած տնտեսական թռիչքաձև աճը, բա ու՞ր են ներդրումները , չէ՞ որ դու ասում էիր ՝ նախկին խորհրդարանն է խանգարում , որ ներդրումներ գան: Այն ժամանակ ասում էր, որ սա կեղծ կատեգորիա է , նման բան գոյություն չունի , իսկ այսօր արդեն մարդիկ հասկանում են, որ չկան ներդրումներ , չկա թռիչքաձև աճ , այլ հակառակը՝ կա շատ վատ մենեջմենթ: Դու խոստանում ես հասարակությանը թռիչքաձև աճ , որը ենթադրում է, որ մարդիկ պետք է ավելի լավ ապրեն , գալիս ես, իշխանությունը բռնազավթում ես, հետո պարզվում է , որ քո լուծումներն իրենք ոչ թե երկիրը զարգացնող են , ոչ թե ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր