Դեպի վեր

Սև ուրբաթ 2022․ Ի՞նչ են պատվիրել հայաստանցիներն արտերկրից

panorama.am12/4/2022, 8:24

Սև ուրբաթ 2022․ Ի՞նչ են պատվիրել հայաստանցիներն արտերկրից

Նոյեմբերի վերջին ուրբաթին շատերն են անհամաբեր սպասում. դրան ընդառաջ գրեթե բոլոր մոլերի, սուպերմարկետների, սննդի, տնտեսական, հագուստի, էլեկտրոտեխնիկայի, կոսմետիկ միջոցների ու այլ խանութների շենքերին, դռներին, պատուհաններին հայտնվում են աննախադեպ զեղչերի մասին ազդարարող ցուցանակներ։

Սև ուրբաթը տարեցտարի ավելի ընդլայնվում ու ամրապնդվում է նաև Հայաստանում։ Մարդիկ հետաձգում են անհրաժեշտ գնումները՝ սպասելով տարվա գնանկմանը։ Զեղչառատ ուրբաթ օրը մարդաշատ խանութներում ակտիվ եռուզեռ է, մեծ ոգևորությամբ ակցիաներից այս տարի օգտվեցին նաև Հայաստանում գտնվող օտարերկրացիները։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Սև ուրբաթի օրը՝ նոյեմբերի 25-ին Հայաստանում իրականացվել է 9 մլրդ 29 մլն դրամի առևտուր, տպագրվել է 1 685 000 ՀԴՄ կտրոն։ Զեղչերը շարունակվել են նաև հանգստյան օրերին։

Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ։ ԱՄՆ-ում միջին վիճակագրական քաղաքացին Սև ուրբաթին սկսում է պատրաստվել դեռ հոկտեմբերի կեսերից: Զեղչերի չափի, պատվերների ու գնումների ծավալի ռեկորդները գրեթե ամեն տարի գերազանցվում են, նոր ռեկորդներ սահմանվեցին նույնիսկ 2022-ին, երբ աշխարհի տարբեր ծայրերում ռազմական գործողություններ են, հաղթահարված չեն համավարակի հետևանքները, գնաճ է ու անորոշությունների բարձր մակարդակ։ Այս տարվա ռեկորդը պատկանում է Ամազոնին՝ պայմանավորված սև ուրբաթի ամենամեծ զեղչերի թվի հետ։

ԱՄՆ-ում նշվող գոհաբանության տոնին հաջորդող Սև ուրբաթի շրջանակում օնլայն հարթակներում ևս զեղչերի տարափ է. արդյունքում այդ օրերին կատարված պատվերները մի քանի անգամ ավելի են, քան այլ օրերին։

Արտերկրից օնլայն գնումներն առաքող Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը Panorama.am-ի հետ զրույցում փաստում է՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր