Դեպի վեր

Սուրեն Պարսյան. Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ

panorama.am08/7/2020, 1:06

Սուրեն Պարսյան. Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի ու Լիբանանի միջև առկա տնտեսական կապերին, նշել դրանց զարգացնելու կարևորության մասին։

«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար Լիբանանը եղել է և կա հյուրակալ տուն, որտեղ պահպանվել և զարգացել են արևմտահայերենը և առհասարակ հայ մշակույթի մի ճյուղը։ Հատնանշական է, որ սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ևս իրենց ապաստանը գտան Լիբանանում, որը այսօր էլ շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր հայկական գաղութներից մեկը։

Անշուշտ, այս արհավիրքի օրերին հայությունը և ողջ աշխարհը պետք է իրենց օգնության ձեռքը մեկնեն Լիբանանին։ Սակայն զուտ օգնություններով Լիբանանի և լիբանանահայության կենսունակությունը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կպահպանեն աշխատատեղերը և լիբանանյան ապրանքների համար կապահովեն իրացման շուկաներ։

2019 թվականի Լիբանանի ՀՆԱ-ն կազմել է 56,9 մլրդ ԱՄՆ դոլար (4 անգամ ավելի մեծ, քան Հայաստանի ՀՆԱ-ն)։ 2019 թվականին Լիբանանի տնտեսությունը գրանցել է 2,3 տոկոս անկում, իսկ Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով։ Լիբանանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն առևտուրը (18%), շինարարությունը (16%), ծառայությունները (16%), տուրիզմը (11%) և գյուղատնտեսությունը (7%): Լիբանանի ընդերքը հարուստ է երկաթի հանքաքարով, կրով, ապակու պատրաստման համար ավազով և այլն։ Արդյունաբերական ապրանքներից առավել մրցունակ են ցեմենտը, կերամիկան, փայտից պատրաստված իրերը, էլեկտրական սարքավորումները և տեքստիլը։

2019 թվականին Լիբանանից արտահանվել է շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար արտադրանք (մարգարիտներ, թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, սնունդ, քիմիական նյութեր, մետաղական սարքավորումներ և այլն), այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1,49 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լիբանան ներկրվել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք (հանքանյութեր, քիմիական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, սնունդ մարդատար ավտոմեքենաներ և այլն), այդ թվում՝ Հայաստանից ներկրումը կազմել է 0,55 մլն ԱՄՆ դոլար։

Նախատեսվում է, որ 2020 թվականին Լիբանանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 161,82 տոկոսը, այսինքն՝ շուրջ 92 մլրդ ԱՄՆ դոլար։ Լիբանանի նորընտիր կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեն փակել է 11,4 տոկոս դեֆիցիտով։ 2020 թվականին նախատեսվում է հավաքել 8,8 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ, որ բավարար չի լինի պետական աշխատավարձերը, կենսաթոշականներն և նպաստները վճարելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի ֆինանսական համակարգում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, լիբանանյան արժույթը (ոսկին) ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքների գները թռիչքաձև աճել են։ Ակնհայտ է, որ Լիբանանը գտնվում էր ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ, և տարեսկզբից լայն տարածում ունեցող համավարկը ավելի է վատթարացրել ստեղծված վիճակը։

Բեյրութում այս պայթյունի տնտեսական հետևանքներ դեռևս չեն գույքագրվել և գնահատվել, այնուհանդերձ սա ևս հսկայական ազդեցությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր