Դեպի վեր

Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը

panarmenian.net12/7/2022, 3:06

Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը

7 դեկտեմբերի 2022 - 19:04 AMT

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու տարբեր երկրների պատրաստակամությունը։

Դրա համար նա 2 պատճառ է նշել։

«Այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չկան, և առաքելության գնահատականները կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար։ Երկրորդ պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չեզոք դիտորդների ներկայությունն Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է, որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի սրման առումով։

Կարծում եմ, որ, իրավիճակի ամբողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ այս առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել, հետևաբար՝ Հայաստանը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ երկրից կամ պետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը հիշեցրել է, որ սահմանին դիտորդների տեղակայման հարցով Հայաստանը դիմել էր տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ի՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը, իսկ ԵՄ առաքելության մանդատի ժամկետը չի ավարտվել և կգործի մինչև դեկտեմբերի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր