Դեպի վեր

Ալեքսիս Օհանյան․ Տղամարդիկ ևս պետք է վճարովի արձակուրդ ունենան նորածին երեխային խնամելու համար

azatutyun.am08/13/2019, 2:24

Ալեքսիս Օհանյան․ Տղամարդիկ ևս պետք է վճարովի արձակուրդ ունենան նորածին երեխային խնամելու համար

Ամերիկահայ միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով տարիներ առաջ ընդգրկվել էր «Ֆորբս»-ի երիտասարդ ու ամենահեռանկարային գործարարների ցանկում, մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգներում տեղեկատվական արշավ է սկսել, որի նպատակն է կոտրել նորածին ունեցող ընտանիքներում հոր դերակատարության շուրջ կարծրատիպերը:

«Ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ պետք է վճարովի արձակուրդ ունենան՝ նոր աշխարհ եկած երեխային խնամելու և այդ կարևոր փուլում ընտանիքի կողքին լինելու համար», - պնդում է աշխարհահռչակ գործարարը՝ New York Times-ում հրապարակած վերջին հոդվածում:

Ավելի վաղ CBS News-ին տված հարցազրույցում Օհանյանը նշել էր, որ ինքն ու աջակիցները ստորագրահավաք են սկսել՝ այս նախաձեռնությունը մինչև Կոնգրես հասցնելու համար․ - «Մենք փորձում ենք հարյուր հազար ստորագրություն հավաքել և գալիք հոկտեմբերին Վաշինգտոնում կներկայացնենք բոլոր այդ փաստաթղթերը՝ ցույց տալու կանանց և տղամարդկանց, հայրերին և մայրերին, որ մենք պետք է դաշնային մակարդակով հատուկ օրենք ունենանք: Լավ է, որ մասնավոր հատվածում արդեն սկսել են հայրերին վճարովի արձակուրդներ տալ, սակայն, մեր խնդիրն է, որ բոլոր ամերիկացիները նման իրավունք ունենան»:

«Բոլորն են արժանի ունենալ լավ աշխատանք և սերտ կապեր ընտանիքի հետ․ որևէ հայր չպետք է ստիպված լինի ամբողջովին տրվել աշխատանքին՝ ստորադասելով ընտանիքը, այն էլ այնպիսի կարևոր փուլում, ինչպիսին նոր երեխայի ծնունդն է», - գրել է Օհանյանը՝ փաստելով, որ յուրաքանչյուր ընտանիքում այդ իրադարձությունը իր ազդեցություն է ունենում ոչ միայն առաջին մի քանի ամիսների, այլև ողջ կյանքի ընթացքում:

36-ամյա Օհանյանը երեք տարի առաջ ընտանիք է կազմել աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, երկու տարի առաջ ծնվել է նրանց աղջիկը՝ Օլիմպիան:

«Մինչ Օլիմպիայի ծնվելը ես երբևէ շատ չէի մտածել հայրական խնամքի մասին, և եթե անկեղծ լինեմ՝ Reddit-ում հայրերի համար վճարովի արձակուրդ սահմանելն էլ իմ գաղափարը չէր», - New York Times-ին խոստովանել է Օհանյանը՝ հավելելով, որ ամեն ինչ փոխվել է առաջնեկի ծննդից և կնոջ մոտ ի հայտ եկած հետծննդաբերական բարդություններից հետո․ - «Սերենան օրեր շարունակ կենաց ու մահու պայքար էր մղում թոքային էմբոլիայի դեմ: Երբ մենք տուն եկանք մեր նորածին երեխայի հետ, նա որովայնում բացվածք ուներ, որի վիրակապը պետք էր ամեն օր փոխել: Նա դեղամիջոցներ էր ստանում, և չէր կարող քայլել», - պատմել է Օհանյանը՝ խոստովանելով, որ որևէ բան այդ ժամերին, այդ օրերին չէր կարող շեղել իր ուշադրությունը կնոջից և երեխայից: - «Ես նույնը լսել եմ բազմաթիվ այլ մարդկանցից, շարքային ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր