Դեպի վեր

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից

a1plus.am10/20/2018, 12:06

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին տղաների մայրը երեկ երեկոյան նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Մայրը չունի ո՛չ մասնագիտություն, ո՛չ աշխատանք, բավական երկար աշխատանք տարանք, համոզեցինք, բայց նա հրաժարվեց փոքրիկներից` նշելով սոցիալական ծանր պայմանները։ Երիտասարդ կինը Գյումրի էր եկել մոր հետ, որը նույնպես մենակ է մեծացրել աղջկան»,- ասաց Գորգինյանը։

Հավանաբար այդ դժվարությունները տեսնելով` նրանք նախընտրել են երեխաներին ավելի ապահով ձեռքեր հանձնել։

Պարզվել է նաև, որ փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 1-ին, նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան։

«Օրեր են եղել, որ ես ինքս եմ սոված մնացել, որպեսզի երեխաներս ոչնչի պակաս չունենան»,- ասել է 18 տարեկան մայրը։

Գորինյանի խոսքով` երկուշաբթի երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Հետո նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով և ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ։

Նշենք, որ երկվորյակների մորը հայտնաբերել են երեկ` հոկտեմբերի 19-ին։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նա Արարատի մարզի բնակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր