Դեպի վեր

Կենտրոնական բանկ. 2022 թ. մայիսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն​

b24.am05/20/2022, 12:06

Կենտրոնական բանկ. 2022 թ. մայիսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն​

2022 թվականի մայիսի 3-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Հասմիկ Ղահրամանյանը, Դավիթ Նահապետյանը, Արտակ Մանուկյանը, Լևոն Սահակյանը Խորհրդի նիստը սկսվեց մայիսի 3-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները: Քննարկման գլխավոր թեման շարունակում էր մնալ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող տարբեր պատժամիջոցների հնարավոր ազդեցությունները ՀՀ հիմնական գործընկերի երկրների և Հայաստանի տնտեսությունների ու ֆինանսական շուկաների վրա: Արձանագրվեց, որ 2022թ. մարտին գրանցվել է 1.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց: Ամսվա ընթացքում գների աճ է դիտվել բոլոր հիմնական ապրանքախմբերում. պարենային ապրանքների գներն աճել են 2.2%-ով, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները՝ համապատասխանաբար 1.0% և 1.7%-ով: Հատկապես մեծ աճ է արձանագրվել «Միրգ» և «Բանջարեղեն» ենթախմբերի ապրանքների գներում՝ ընդհանուր հաշվով 5.4%, ինչպես նաև«Բնակարանային ծառայություններ» և «Հանգիստ և մշակույթ» ենթախմբերի գներում՝ համապատասխամաբար 3.1% և 2.6%: Արդյունքում՝ 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 7.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է` կազմելով 7.0%։    Ներկայացվեցին արտաքին հատվածի ընթացիկ զարգացումները: Նախ արձանագրվեց, որ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցների և դրանցից ածանցվող բարձր անորոշության ազդեցությամբ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտվում է տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից ավելի արագ դանդաղում: Դրան զուգահեռ հակամարտության ֆոնին արտադրական, մատակարարման և վճարահաշվարկային շղթաներում առաջացած խնդիրների հետևանքով միջազգային ապրանքահումքային շուկաներում, ինչպես նաև գործընկեր երկրներում դիտվում է գնաճային միջավայրի էական ընդլայնում: Միաժամանակ, Չինաստանում համավարակի նոր ալիքի տարածումը կանխելու նպատակով կիրառվող խիստ սահմանափակումները խորացնում են համաշխարհային արժեշղթաների խաթարումները և հետաձգում դրանց վերականգնումը՝ առաջացնելով լրացուցիչ գնաճային ճնշումներ: Նման իրավիճակում գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն. ԱՄՆ ԴՊՀ-ն և ԵԿԲ-ն նախանշում են քաղաքականության արագ խստացման սցենարներ, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն, տոկոսադրույքի՝ նախորդ կտրուկ բարձրացումից հետո, աստիճանաբար այն իջեցնում է՝ պահպանելով զսպող դիրքը: Խորհուրդը քննարկեց ՀՀ տնտեսության զարգացումները և արձանագրվեց, որ 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի միտումներ: Ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառվող տարբեր պատժամիջոցների հետևանքով դեպի Հայաստան միջազգային այցելուների մեծածավալ ներհոսքն արտահայտվում է ծառայությունների ոլորտի զգալի աճով և ամբողջական պահանջարկի ընդլայնմամբ: Վերջինիս նպաստում է նաև ներքին պահանջարկի որոշակի ավելացումը՝ պայմանավորված մասնավոր հատվածում աշխատավարձերի աճով: Միաժամանակ, միջազգային այցելուների կողմից ներքին ծառայությունների նկատմամբ պահանջարկի (արտաքին պահանջարկի) նշված աճը, ինչպես նաև արտերկրից դրամական փոխանցումների մեծ ներհոսքը նպաստում են ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Հատկանշական է, որ, չնայած դրամական փոխանցումների մեծ ներհոսքին, մասնավոր տրանսֆերտները, ինչպես և գնահատվում էր, զգալի նվազել են: Նշվեց նաև, որ 2022թ-ին ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը, ինչպես նախանշվում էր դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում, շարունակում է մնալ զսպող: Քննարկվեցին ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ իրացվելիության նորմալ պայմաններում շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները ձևավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ: Միաժամանակ, նաև փաստվեց, որ Հայաստանի սուվերեն ռիսկի հավելավճարը, տարածաշրջանային անորոշությունների պայմաններում 2022թ. մարտին արձանագրած կտրուկ աճից հետո, ապրիլին՝ ԿԲ սցենարին համահունչ զգալիորեն նվազել է: Սա իր արտացոլումն է ստացել նաև արժութային շուկայում ՀՀ դրամի փոխարժեքի վարքագծում: Քննարկել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր