Դեպի վեր

ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

1in.am03/16/2019, 6:30

ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՀՀ
կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերել
երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է:

Երուսաղեմի պատրիարքարանը, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայումս հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական
ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478.5480.5
EUR532537
RUR7.47.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր