Դեպի վեր

Ֆարել Ուիլյամսին պաշտոն են տվել Louis Vuitton-ում

bravo.am02/16/2023, 12:12

Ֆարել Ուիլյամսին պաշտոն են տվել Louis Vuitton-ում

Louis Vuitton նորաձեւության տունը հայտնել է տղամարդկանց հագուստի գծով ստեղծագործական նոր տնօրենի անունը: Եվ նա երգիչ Ֆարել Ուիլյամսն է: Բրենդի համար նրա առաջին հավաքածուն կներկայացվի հաջորդ հունիսին Փարիզում կայանալիք տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում:Ստեղծագործական տնօրենի պաշտոնը թափուր էր 2021 թվականի նոյեմբերին Վիրջիլ Աբլոյի մահից հետո: Հավաքածուների համար պատասխանատու էր ապրանքանիշի դիզայնի թիմը:

2


Թեեւ Ուիլյամսն ավելի շատ հայտնի է որպես երգիչ, բայց նորաձեւության նկատմամբ էլ մեծ սեր ունի: Նա մինչ այդ էլ համագործակցել է Louis Vuitton-ի ու Adidas-ի հետ, ինչպես նաեւ ստեղծել հատուկ հավաքածու Chanel-ի համար, 2005 թվականից ունի հագուստի սեփական Billionaire Boys Club բրենդը, որը ստեղծել է ճապոնացի դիզայներ Նիգոյի հետ:

Ուիլյամսի հետ համագործակցել շատ էր սիրում Կարլ Լագերֆելդը. 2013-ին նա երգչին հրավիրել է նկարահանվել իր «Ռեինկարնացիա» մինի ֆիլմում, խաղընկերուհին դիզայների եւս մեկ մուսա Կարա Դելեւինն էր: 2017-ին երաժիշտն առաջին տղամարդն էր, որը դարձավ Chanel պայուսակի դեմքը: Աշխատել է նաեւ Marc Jacobs, Uniqlo ու G-Star RAW բրենդներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր