Դեպի վեր

«Արտիստը չմեծացած երեխա է, որին կարելի է մի բառով ե՛ւ ոգեւորել, ե՛ւ կոտրել». Անկեղծանում են Արաքսյան եւ Ստեփանը

bravo.am03/27/2020, 5:48

«Արտիստը չմեծացած երեխա է, որին կարելի է մի բառով ե՛ւ ոգեւորել, ե՛ւ կոտրել». Անկեղծանում են Արաքսյան եւ Ստեփանը

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Ինչպես հայտնի է, երկրում իրավիճակի պատճառով հետաձգվել է նաեւ ամեն տարի այս օրն իրականացվող «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Դերասաններն էլ խնդրին հումորային լուծումներ են գտել, ինչպես, օրինակ, Ստեփան Ղամբարյանը: Հենց նրա եւ Արաքսյա Մելիքյանի հետ էլ զրուցել ենք իրենց առաջին դերի, մարմնավորած կերպարների եւ թատրոնում առկա խնդիրների մասին:
«Շատ բաներից եմ հրաժարվել թատրոնի համար». Ստեփան Ղամբարյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը չի պատկերացնում իր կյանքն առանց հարազատ թատրոնի.«Հատկապես վերջին տարին անձնվիրաբար եմ աշխատել թատրոնի զարթոնքի համար: Շատ նոր ֆիլմերում, տարբեր նախագծերում ընդգրկվելուց եմ հրաժարվել, որպեսզի ժամանակս ամբողջովին տրամադրեմ թատրոնի գործերին, որ ընկերներիս հետ կարողանանք ստեղծել մեր երազած թատրոնը: Մեր աշխատասիրության շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում հիանալի արդյունք ունեցանք. բեմադրեցինք 7 նոր ներկայացում, որոնք ինձ համար մեկը մյուսից լավն են»:

Լավ դերերի պակաս չունի.«Թատրոնում դերերս շատ բազմազան են, այս տարի էլ պատասխանատու մի շարք կերպարներով եմ հանդես եկել Դավիթ Հակոբյանի «Ճշմարտություն», Սերժ Մելիք Հովսեփյանի «Մինուս երկու», Նարինե Գրիգորյանի «Փամփլիկը» ներկայացումներում: Համազգային թատրոնում բեմադրեցինք նաեւ «Ազնավուր» համերգ-ներկայացումը, այդ ձեւաչափը շատ սիրվեց»,- պատմել է դերասանը:

Ստեփանը կարծում է՝ վերջին տարիներին թատրոնների վիճակը բարելավվում է. «Չենք կարող չնկատել, որ թատրոնները զարգացում են ապրում: Չգիտեմ՝ ինչ գործոնով է պայմանավորված, բայց ուրախալի փաստ է: Կարծում եմ՝ պետք է հետաքրքիր լուծումներով ներկայացումներ շատ բեմադրել՝ այցելուներին ավելի գրավելու եւ կրկին թատրոն բերելու համար»:

Նրա հետ զրուցել ենք նաեւ թատրոն մուտք գործելու շարժառիթի մասին.«Սիրել եմ թատրոնը դեռ 94-95 թվականներից: Շատ փոքր էի, երբ պատահական կարողացա Պարոնյանի անվան թատրոն մտնել. դահլիճը լեփ-լեցուն էր: Շատ եմ սիրել Համազգային թատրոնը, ընկերոջս՝ կրտսեր Էդգար Էլբակյանի հետ փոձում էինք ոչ մի ներկայացում բաց չթողնել: Առաջին ներկայացումը, որ դիտել եմ, «Մի գդալ բարությունն» է եղել. անվանի դերասաններ էին խաղում: Որպես դերասան կայանալուս հարցում մեծ է Դավիթ Հակոբյանի, Սոս Սարգսյանի, Ընկեր Մուրադի գործոնը: Նրանց շնորհիվ հայտնվեցի Թատերական ինստիտուտում՝ Հակոբ Ղազանչյանի կուրսում, մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվեցի Սոս Սարգսյանի արվեստանոց»:

Ստեփանն առանձնացրել է «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ իր կերպարը.«Ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է, որից շնորհակալ եմ այդ դերի համար: Հրաշալի խաղընկերներ ունեմ, գրեթե երկու տարի ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել, եւ շուտով կրկին կխաղանք»,-եզրափակել է նա:

«Թատրոնը փոխեց իր տեղը, կամ կյանքն ավելի արժեւորեցի». Արաքսյա Մելիքյան


Արաքսյա Մելիքյանի կապը թատրոնի հետ սկսվել է դեռ ուսանողական տարիներին. «Թատերական երեկոների էի մասնակցում, երկրորդական դերեր մարմնավորում: Որպես դերասանուհի՝ Սունդուկյանի անվան թատրոնում սկսել եմ աշխատել 2004 թվականից: Մուտքս գլխավոր դերով էր. Մուրացանի «Ռուզան» դրամայում մարմնավորում էի Ռուզանին»:

Նրա փոխանցմամբ՝ իր մասնագիտական կայացման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.937.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր